Էջ:A story of a generation.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Եզդիների մեջ լավ ավանդույթները պահպանվում են սերնդե-սերունդ։ Օրինակ, Հայոյի չորս տղաներն էլ մեծ հարգանք ունեին եւ միմյանց եւ ավագների նկատմամբ, կար մեծի եւ փոքրի հասկացություն։ Թեեւ Հայոյի տղաները բաժանվել էին հայրական տնից եւ առանձին ծուխ էին կազմում, բայց շարունակում էին ամենամեծ հարգանք ցուցաբերել իրենց հայրական տան հանդեպ։

Ձմեռները երկարատեւ էին, առատ ձյունը ծածկում էր հողածածկ տանիքները։ Երբ անհրաժեշտություն էր լինում տանիքները ձյունից մաքրելու, եղբայրները նախ գնում էին իրենց մեծ եղբոր՝ Քոչոյի տուն, մաքրում տան, անասնագոմերի եւ բոլոր շինությունների տանիքները, վերջում ամեն մեկը գնում էր իր տան ու շինությունների տանիքները մաքրելու։

Կարակու գյուղում են մահացել եւ թաղվել Քոչոն, Նամոն, Հաջոն, Շամոն։ 1910թ. Հաջոյի կենդանի մնացած միակ տղան՝ Թամոն, ընտանիքով տեղափոխվում է Կարսի նահանգի Թոխոբուռ գյուղ, ուր զբաղվում է ավանդական անասնապահությամբ։