Jump to content

Էջ:A story of a generation.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թամոն ունեցավ հինգ աղա՝ Ահմադ, Ալի, Ամար, Ամըր, Ասադ, երկու աղջիկ՝ Զայթուն եւ Գոզե։ Թամոյի կնոջ անունն էր Անե։

Մի քանի տարի հետո նրա մոտ են տեղափոխվում հորեղբայր Նամոյի տղա Բըրոն եւ եղբոր տղաները՝ Ամարը եւ Ալին։ Այդ գյուղում բոլորն էլ զբաղվում էին անասնապահությամբ։ Մի օր Ալիե Թամոն նկատում է, որ մի քանդված շինության մեջ (քալաֆա) իր հորեղբոր տղա Ամարը պառկած է անկողնում, գլխավերեւում էլ տագնապած կանգնած է մայրը՝ Ռավշեն։ Ջերմության մեջ պառկած հորեղբոր տղային առաջարկում է տանել իրենց տուն։ Այդ ժամանակ միմյանց հետ գժտված էին հորեղբայր Բըրոն եւ Ամարը։