Jump to content

Էջ:A story of a generation.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջերս ինձ տեղեկացրեցին մի հետաքրքիր դեպքի մասին։ Մի օր Ամարը նկատում է, որ Տեր-Ավագի անասնագոմի երդիկից ոչխար են գողանում։ Որոշում է գողերին պատժել։ Թաքնվում է անասնագոմի մի անկյունում, եւ երբ գողերը գալիս են՝ 3 ասկյարներ ու մեկին պարանով իջեցնում գոմի մեջ, իջնելուն պես՝ Ամարը հարձակվում է նրա վրա եւ պարանով խեղդամահ անում։ Նույն բախտին արժանանում է երկրորդ գողը։ Տեղի ունեցածից սարսափահար՝ երրորդ գողը ճողոպրում է։ Այս դիպվածը միանգամայն բնական է եւ տրամաբանական, քանի որ Ամարե Քյալաշը ֆիզիկապես ուժեղ էր եւ հաղթանդամ՝ հերոսին վայել հատկանիշներով։