սրտում, իսկ քույրը՝ Գյավազը, ամուսնանում է Չարկազե Աիբի հետ։
Երբ թուրքական բանակը ետ է քաշվում, զորամասի հրամանատարը շարունակում է մնալ Տեր-Ավագի տանը։ Հայ ֆիդայիներն իմանալով այդ մասին, գալիս են Տեր-Ավագի տուն եւ պահանջում հանձնել թուրք հրամանատարին։ Տեր-Ավագը կեսգիշերին քաղաքացիական շորեր հագցնելով թուրք հրամանատարին, գնացքով ուղարկում է Իրան։ Հրամանատարի արարքը՝ ետ ընկնել զորքից եւ մնալ Տեր-Ավագի մոտ, պատճառաբանվում է նրանով, որ պարտադիր ծառայությունը 25 տարի էր, որից փորձում էր խուսափել։
Թամոն իր տղաներով, Ալիե Քյալաշն իր եղբոր՝ Ֆարիզի, հորեղբայր՝ Ֆարմանի, հորեղբոր տղա՝ Իվանի, Հասանե Մհոյի, իր եղբայրներ՝ Յարատի, Ռաշիդի, Ուսուբի հետ ապրում էին Կարսի նահանգի Թողուբուռ գյուղում։ Նրանց հետ այստեղ էին բնակվում նաեւ Բըրոյե Նամոն եւ Ամարե Քյալաշը։
1914թ. Ամարե Թամոն իր եղբոր՝ Ասադի, հետ դաշտում խնամում էր իրենց անասունները։ Ասադը, որ 20 տարեկան էր, հանկարծ դիմում է եղբորը՝ Ամա– րին. «Եթե ես մեռնեմ, դու մենակ ի՞նչ ես անելու»։ Ամարը մեկեն վշտանում է եւ հուսադրող խոսք ասում.