Jump to content

Էջ:A story of a generation.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ, հորեղբորս տղա Ահմադե Թամոյի վրեժն եմ լուծում»։

Տեղի ունեցած այս հերոսամարտի հաջորդ օրը, Աթարե Լալն Ալի եւ Ամարե Թամոյի ու բազմաթիվ հայերի հետ գիշերը շրջապատում է հարեւան թուրքական գյուղը, բնակիչներին գերի են վերցնում, լցնում մի մարագի մեջ եւ հրդեհի ճարակ անում։

Որոշ ժամանակ անց, երբ Ամարն ու Ալին Օզրլուի դաշտում իրենց սեփական անասուններն էին պահում, մութն ընկնելուն պես թուրքերից ու քրդերից կազմված մի ջոկատ կրկին հարձակվում է գյուղի վրա։ Բայց հանդիպելով լուրջ դիմադրության, ետ է շպրտվում, տալով մարդկային ուժի զգալի կորուստներ։ Այս կռվի մասին հորինված է ժողովրդական մի երգ, որ կոչվում է «Ամարե Թամոյի երգը»։

Ահա այն եզդիերեն բնագրով.

Ալաջե դնհեռմ բարֆ ու բաե,
Քըչուչափե սար չոկա Ամարե Թամո՝
Կյակե Ազիզ, բավե Ահմադ ալավըկը գըրան դաե։
Առաֆե Մայդանե Ամար սե դընգա դըկա գազի.
― Ալիե բըրա, շաիշա նըքշինը,
Մընե հըիֆա Ահմադե բըրա դըստե խա հըլդաե,
Մերխասո, տո խաշ մերի։