համարելով, թուրքերից մազապուրծ, տեղահան են լինում նաեւ նրա ծնողներն ու մերձավորները։ Հայրը այդ քայլին դիմում է, հավատացած լինելով, որ Ամարը չկա, եթե ողջ լիներ՝ մի հնարի կդիմեր ու անպայման կհանդիպեր իր հետ։ Բայց Ամարը ողջ էր։ Նա գիշերվա կեսին, երբ թուրք ու քուրդ ավազակները դիմում են փախուստի, անասունները տանում-տեղավորում է Օզրլուի մի տան բակում, որը հայերի ու եզդիների ժամանակավոր պատսպարան էր հանդիսացել։ Նա ռիսկի է դիմում եւ փորձում պարզել չկան, արդյո՞ք, այդտեղ թաքնված մարդիկ։ Ոչ մեկին չի գտնում, քանի որ բոլորը ճողոպրել էին՝ գդալները թողած կիսատ մնացած ճաշի ափսեների մեջ, անկողինները՝ գցած, ամեն ինչ խուճապահարության կնիքի տակ։
Ինչ վերաբերում է Ամարի հորը՝ Թամոյին, նրա եղբայրներին ու քույրերին՝ Ալիե Քյալաշին, Հասանե Մըհոյին եւ նրանց ընտանիքներին, ապա նրանք, մյուսների պես, ահավոր դժվարություններով ու տագնապահար, գիշերային մղձավանջի մեջ, Արփայի ջրերի միջով անցնում են Արեւելյան Հայաստան, գետանցի ժամանակ բռնելով ձիերի, կովերի, եզների ու ավանակների պոչից։ Անցման