ժամանակ եզդիներն ունեցան ծանր կորուստներ, հազարավոր մարդիկ՝ երեխաներ, ծերեր, կանայք խեղդամահ եղան Արփաչայի (Ախուրյան) հորդացած ջրերում, շատերն էլ մինչեւ նոր բնակության վայր հասնելը՝ մահացան սովից, համաճարակներից եւ այլն, որի մասին դառն արցունքներով են հիշում ականատեսները։
Այդ մահասարսուռ ու տագնապալից գիշերն Ամարի հայր Թամոն, մայր Անեն, եղբայրները սուգ ու շիվան են անում, թե քրդերն ու թուրք ասկյարները անասուններին քշել-տարել են, Ամարին էլ՝ գերի վերցրել։ Բայց, բարեբախտաբար, Ամարն իր անա- սունների հետ հաջող կերպով պատսպարված է լինում Օզրլու գյուղում եւ լուսաբացին դրանք քշում հասցնում է Արփայի ափ։ Լուրն առնելով, այնտեղ են շտապում հայր Թամոն, Անե մայրը, Ալի ու Ամըր եղբայրները, Գոզե եւ Զայթուն քույրերն ու բարեկամ–ազգականները։ Տեղի է ունենում լաց ու կոծով եւ ուրախության գոռում գոչյուններով շաղախուն ջերմ դիմավորում։ Կենդանի ու անփորձանք տեղ են հասցվում նաեւ 25 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
Մի տեւական շրջան Թլիկի դաշտերում, բաց