Էջ:A story of a generation.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկնքի տակ, ապրում էին եզդի ու հայ փախստական ընտանիքները։ Չորս կողմը մոլեգնում էր մահը, օրորոցի երեխաները, ծերերն ու հիվանդները սովի էին մատնված։ Ի վերջո, տեղի է ունենում նոր տեղահանություն։ Թամոյե Հաջոյի, Ալիյե Քյալաշի եւ Հասանե Մհոյի ընտանիքները քոչն անասուններին բարձած, մի շաբաթվա ճանապարհ են կտրում ու հասնում Նաիրիի շրջանի Ամո գյուղը (ներկայիս Զովունի)։ Վրաններ են խփում ու մտահոգվում ապագա տուն-տեղի մասին։ Այդ ժամանակ էլ նրանց միանում են Թամոյե Հաջոյի հորեղբոր տղաներ Աթարե Ավդալը, Բրոյե Նամոն եւ Ջավոյե Սլոն։ Այստեղ էլ, 1915 թվականին, բոլորովին անսպասելի ու հանկարծակի, հիվանդանում է Թամոյի 21-ամյա տղան՝ Ամըրը եւ մահանում։ Նրան հուղարկավորում են հենց վրանների հարեւանությամբ։ Մի քանի օր անց կրկին քոչերը բարձում եւ ընտանիքով բարձրանում են Կոտայքի մարզի Աղվերան գյուղի մոտակա սար։

Աթարե Ավդալը աշնանը վերադառնում է Արեւմտահայաստանի Կարակու գյուղ, իսկ Թամոյե Հաջոն իր տղաների՝ Ալիի, Ամարի, հորեղբոր տղաներ Ալիե Քյալաշի, Հասանե Մըհոյի հետ վերադառնում