Էջ:A story of a generation.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավերը եւ ընտանիքով փոխադրվում Գյումրի, տեղավորվում «պոլիգոն» կոչվող տարածքում։

Թլիկ գյուղի դաշտը թողնում են նաեւ նրա բարեկամներ Ալիե Քյալաշը եւ Հասանե Մըհոն։ Առաջինը տեղավորվում է Ապարանի շրջանի Քորբուլախ գյուղում, իսկ երկրորդը՝ Կալինինոյի շրջկենտրոնում։ Հիշենք, որ 1918թ. ձմռանը Գյումրիի «պոլիգոնում» մահանում է Թամոն, որին հուղարկավորում են հենց տեղում։ Որդիները՝ Ալին եւ Ամարը, Անե մայրիկի եւ Գյոզալ քույրիկի հետ ընտանիքով փոխադրվում են Արմավիրի շրջանի Արտաշար գյուղ։ Նրանց ապրելակերպի, նիստուկացի, հետագա գործունեության մասին կխոսվի հաջորդ բաժիններում։

1908թ. աշնանը Ալիե Քյալաշի պապը՝ Ամարե Հսոն, իր համագյուղացի Փիր Ամարի (Օմարե Խալա) հետ Կարակու գյուղից գնում են մոտակա ջրաղացը, ճանապարհին նրանց վրա են հարձակվում քրդերը եւ սպանելով երկուսին, տանում են վերջիններիս ձիերն ու աղունը։

Այժմ պատմենք Ալիե Քյալաշի ընտանիքի հետագա ճակատագրի մասին։ Ալիե Քյալաշը հոր, Ֆարըզ, Ամարիկ եղբայրների, հորեղբայրներ՝ Ֆարմանի, Ասադի եւ հորեղբոր տղա Իվանի ու նրա երկու