Էջ:A story of a generation.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեկը, կապույտ ձիու վրա նստած։ Ձեռքին մտրակ, կողքից՝ կախ հրազենը, գլխին մորթե գդակ (փափախ)։ Մոտենում է գերիներին ուղեկցող սայլին, որում նստած է եղել ինքը՝ 12-ամյա Ալիե Քյալաշը, եւ հարցրել.

- Ո՞վ է։

- Նա էլ է գերի,– պատասխանում են նրան։

- Գյավո՞ւր,– գոռում է հրամանատարը եւ ուժգին մտրակում վախվորած տղային։

Ալին իրեն ցած է նետում սայլից եւ դիմում փախուստի։ Վախից ետ-ետ նայելով, վազում է դեպի Ալագյազի լանջը։

Նրա բախտից հետապնդում չի լինում եւ այդ 600 կենդանի շնչից, երեւի թե, Աստծո ողորմությամբ, միայն նա է փրկվում։ Վեց հարյուր գերիների մեջ էին Ուզոյե Քոչոյի տղաներ Խուդոն, Հասոն, Համզոն, որոնց ճակատագրերը նույնպես առ այսօր անհայտության մեջ են գտնվում։ Գերիների մեջ էին Իվան Օզմանի Ամարյանի երկու քույրերը՝ Ասմարը եւ Նավատը, որոնց վերաբերյալ նույնպես որեւէ տեղեկություն չկա։

Ալիե Քյալաշի հորեղբայր Ասադը փորձում է անցնել հարեւան գյուղ՝ աներոջ տուն։ Ճանապարհին,