Էջ:A story of a generation.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցորենի արտերի մոտ ավազակները նրան սպանում են։ Իսկ մյուս եղբորը՝ Ամարիկին, սպանում են Քորբուլախ գյուղում։

Ինչ վերաբերում է փախուստի դիմած պատանյակ Ալիե Քյալաշին, ապա նա վերադառնում է Քորբուլախ գյուղ եւ Բըրո Նամոյանի ընտանիքի ու Ֆարըզ եղբոր հետ փոխադրվում է Վրաստանի գյուղերից մեկը։ Հետո, արդեն 1921 թվականին, փոխադրվում է Հայաստան եւ բնակություն հաստատում Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում։

1926թ. Ալիե Քյալաշն ամուսնանում է Ալի, Ամար Հաջոյանների քույր՝ Գոզեի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունենում են 3 արու զավակ՝ Ահմադ, Ուսուբ, Ամըր եւ 6 դուստր՝ Խայլազ, Խազալ, Բադիլ, Գյուլիզար, Հասրաթ եւ Բասե անուններով։

Այժմ խոսենք Աթարե Ավդալի ընտանիքի հետագա ճակատագրի մասին։

Եզդիներն ընդդիմացան, ու սկսվեց կռիվը քուրդ ավազակների ու օրթըլաների միջեւ։ Այդ կռվում 12 գնդակներով ծանր վիրավորվեցին Հայոյի թոռ, Քոչոյի տղա Ավդալը եւ նրա որդին՝ Ուսուբը։

― 78 ―