Էջ:A story of a generation.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմասնակցել սգո արարողությանը. «Հերիք չէ, որ ավազակներն սպանել են իմ հորը եւ եղբորը, դուք էլ զինված պատրաստ եք միմյա՞նց ոչնչացնել»։

Բոլորն զգում են, որ Աթարը ճիշտ է ասում։ Կռվի պատրաստ կողմերը հեռանում են, գնում են իրենց տները, զենքերը վայր են դնում եւ նորից գալիս Աթարենց տուն։ Այդ ժամանակ Աթարը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ զենքերը վայր դնելու