Jump to content

Էջ:A story of a generation.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտության մատնելով եւ ստիպելով, որ փախուստի դիմեն։ Առավոտ շուտ հավարն ընկնում է Կարակույում։ Բոլոր եզդիները ոտքի են ելնում, ընկնում փախչող քրդերի ետեւից եւ նրանց ետ շպրտում դեպի ելման դիրքերը։

Սրանով չեն սահմանափակվում Հոսեի ու Արաբի քաջագործությունները։ Այդպիսիք բազում են, եւ նրանց մասին լեգենդները բերնեբերան են անցնում։

Հերոսական այդ ժամանակներից՝ 1922 թվականից, հինգ տարի անց Արաբն արու զավակ է