Էջ:A story of a generation.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամըրե Նադոյին հետմահու շնորհելու եզդի ժողովրդի ազգային հերոսի բարձր կոչում։

Ամըրե Նադոյի հայրը՝ Նադե Ասլոն, հարուստ մարդ էր, եւ քրդերը միշտ աչք էին տնկում նրա ունեցվածքի վրա ու տանում ոչխարները։ Մի անգամ, երբ հերթական թալանն են իրականացնում, ցարական զինվորական գնդի հրամանատարի հետ Նադոն գնում է սահմանամերձ գոտի, եւ երկուսով հետաքրքրվում են, թե որտեղ թաքցրած կլինեն ոչխարները։ Պարզվում է, որ տեղավորել էին քրդական գյուղում, հետքերը հայտնաբերվում են։ Հյուրերին հրավիրում են ճաշկերույթի, ողջ գյուղի քրդերը լսելով, որ իրենց մոտ է գտնվում մեծահարուստ Նադե Ասլոն, հավաքվում են նրան տեսնելու։ Տարեց մի կին, մոտենալով նրանց, հարցնում է, թե ով է Նադե Ասլոն։ Ներկաները մատնացույց են անում ցածրահասակ, մեծ, անճոռնի ու մազմզոտ քթով տղամարդուն։ Կինը զարմանում է եւ եզդիերեն ասում. «Ի~, Նադե Ասլո, Նադե Ասլո, նանեռը գուրակի քալա բընհեռը։ (Նադե Ասլո, Նադե Ասլո, ոնց որ անճոռնի գայլ լինի)»։ Զայրացած Նադե Ասլոն իր հերթին պատասխանում է կնոջը սեռական բնույթի կոպիտ հայհոյանքով։

Այժմ մի քանի խոսք Հայոյե Չալոյի հորեղբոր մյուս տղաների մասին։ 1917 թվականին քուրդ Ահմեդ բեկի