Jump to content

Էջ:A story of a generation.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բողոքելու։ Ներկայացնում է բողոքը, որ իր արժեքները գողացել են Խուդե Ղարոն եւ Ջանգե Հասոն՝ անձնական դրդումներով։ Եվ քանի որ կնոջ միջոցով Համիդ բեկն արդեն տեղյակ էր եղելությանը, երկու ձիավոր է ուղարկում Կարակու՝ Խուդոյին եւ Ջանգոյին հրավիրելով իր մոտ։

Տեսակցությունը տեղի է ունենում։ Հրավիրյալները սկզբում հրաժարվում են գողությանը մասնակից լինելուց։ Ահմադ բեկի կինը աղերսում-խնդրում է Համիդ բեկին եւ հայտնում, որ մեղավորն իր ամուսինն է, որն անվայել պահվածքով անպատվել է նրանց, վիրավորել ազգային արժանապատվությունը, եւ խնդրում, որ միայն ոսկեղենի խուրջինը վերադարձնի,