Էջ:A story of a generation.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունվել Երեւանի ավտոբուս-պարկում որպես գլխավոր ինժեներ-տեխնիկ։

Ղարաբաղյան շարժման տարիներին Ա. Թամոյանի եւ շատերի հետ մասնակցել է Երասխավանի ամենաթեժ կռիվներին։ Ք. Կարոյանն այժմ եզդիների ազգային միության Կոտայքի կոմիտեի նախագահն է։ Ամուսնացած է, ունի չորս երեխա՝ երեք տղա եւ մեկ աղջիկ։

1918թ. բռնի գաղթի ժամանակ քրդերը հարձակվում են Կարակուի վրա եւ մեծ ավերածություններ պատճառում։ Այդ ընթացքում իր տան բակում զոհվում է Աթարե Հասոյի եղբայրը՝ Ալին։ Աթարը, լցվելով վրեժխնդրության զգացումով, 1919թ. գարնանը մտերիմների՝ Ալիե Թամոյի, Դավրեշե Ավդալի, շեյխ Քլալաշե Հասանի, Աթարե Խալոյի, Տըհարե Քյալաշի եւ մյուսների հետ տեղեկանալով, որ քրդերի մի խումբ գալով Էջմիածին՝ առեւտուր անելու, վերադառնալու է, Արաքսի վտակ Սեւ ջրի մոտ, Ջրառատից ոչ հեռու, թաքնվում են եւ գրոհով գերի վերցնում 26 քրդերի ու թուրքերի, այդ թվում նաեւ կանանց։ Վրեժխնդիր լինելով ջրախեղդ են անում շատերին, մի մասին էլ պարաններով կապկպում եւ գնդակահարում են։ Գերիներից մեկին հանձնելով շեյխ Քյալաշին ի պահ, որոշում են, ի վերջո, դրան