Էջ:A story of a generation.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ զրկել կյանքից։ Բոլորի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո, եզդի երիտասարդները վերադառնում են շեյխ Քյալաշի մոտ, նրան գտնելով մենակ, առանց գերի վերցված թուրք տղայի։

- Ո՞ւր է այդ տղան,– հարցնում են Քյալաշին։

- Այսօր նրա հարսանիքն էր եւ այդ կապակցությամբ նրան ազատ եմ արձակել,– մեծահոգաբար պատասխանում է շեյխը։

Ալիե Թամոն այդ պատասխանից հետո հրացանն ուղղում է շեյխ Քյալաշի կողմը։ Վերջինս դիմում է փախուստի, անցնելով ընկերների մոտ ու նրանց վահան դարձնելով, հորդորում, որ կյանքից չզրկեն իրեն։ Այդ ընկերների ակտիվ միջամտությամբ շեյխ Քյալաշը փրկվում է, իսկ Ալիե Թամոն իր եղբայր Ահմադի, հորեղբայր Ավդալի ու նրա տղա Ուսուբի սպանության առիթով վերժխնդրությամբ լցված, որոշում է վրեժ առնել բոլորից։ Ամեն օր այդ տարածքում նույն խումբը հետեւողականորեն շարունակում է վրեժխնդրությունը եւ շարքից հանում է քրդերին եւ թուրքերին։ Այսպես կրկնվում է բազմաթիվ անգամ։

Հաշվի առնելով Աթարե Հասոյի հայրենասիրական վսեմ գործունեությունն ու քաջարի պահվածքը, ՀՀ եզդիների ազգային միության նախագահությունը