Jump to content

Էջ:A story of a generation.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է առնում ու կրկնում. «Վերցրեք, տարեք, նա դախլի է, կողնը սք… կողնը սք…»։ Արեւամուտին երրորդ անգամ է պատվիրում փլավը։ Այս անգամ, քաղցից նեղված փիր Ուսուբն է ձեռքերը քշտում ու իրեն գցում փլավի վրա։ Բըրահիմ աղան զայրանում է, ասելով. «Դու ուզում ես միայն քո ստամոքսը լցնել»։ Փիր Ուսուբը վախեցած ետ է քաշվում, եւ Բրահիմ աղան ինքն է կրկին համտես անում ու համոզվելով, որ կարելի է ուտել, ասում է. «Հիմա դախլի ու տատլու է, կարող եք ճաշակել»։ Ահա այսպիսի հանդուգն, ինքնասաց ու չորկող մարդ էր Բըրահիմ աղան, եւ ենթակաները սարսուռով էին համարձակվում մտքեր փոխանակել նրա հետ կամ անձնական կարծիք հայտնել այս կամ այն առիթով։

Ո՞վ էր փիր Ուսուբը։ Նա փիր Ալիի որդին էր՝ փիրե հազմամանա։ Նրանք համարվում էին 40 փիրերի փիրը։ Փիր Ուսուբը բացառիկ տաղանդի տեր է եղել, կրոնի մեկնաբանության գծով՝ ուղղակի փիլիսոփա։ Երբ գիշերը քնում էր, առավոտյան զարթնում մի տեսակ զայրացած ու երազներից ներշնչված։ Բնակվում էր Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղում։ Այնտեղի գերեզմանատանն էլ