Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ խիստ չքավոր եմ տեսնում, իսկ տունն էլ ամբողջովին դատարկ է։ Խնդրում եմ սրա ստույգ պատճառը ինձ ասեք»։

Իսկ պառավը հոգոց հանելով խոր հառաչեց և սկսեց խոսել․ «Տեսնում ես, որդյակ, այս ամենը, քո ասածը ճիշտ է, թե այդ տունը և սրա տակ եղած հարկերը մեծաշուք են երևում։ Ստույգ կերպով մենք մեծատուն էինք ու հարուստ այնպես, որ շատ կարոտյալներ ու պանդուխտներ այս տնով հովանավորված ապրում էին. թե չքավորները, թե աղքատները սրանով լինում էին ունեցվածքի և գույքի տեր. մենք ունեինք հոտով ոչխար՝ հազար հինգ հարյուր գլուխ, մատակ ձիերի երամակներ և շատ խոշոր անասուններ՝ լծկան ու կթան, արտ ու այգի, ջրաղաց, ոսկի ու արծաթ և տան շատ կահկարասիներ։ Այս ամենը հեռացավ մեզնից, գնաց, և ոչինչ չմնաց, որովհետև մի մասը վաճառեցինք, տվինք արքունական հարկը, մի մասը վաճառեցինք, տվինք պարտքատերերին, մի մասն էլ [ծախսեցինք] մեր կարիքների վրա և եղանք դառն աղքատ։ Հետո իմ ամուսինը ու իր եղբայրները, այլ ընտանիքներ և սրանց որդիները բոլորը մեռան, այժմ մնացել ենք ես ու իմ այդ որդին, որ արդեն մոտ է լինելու երեսուն տարեկան, աղքատության պատճառով չեմ կարողանում դրա համար կին բերել, իսկ այլ տեղից ապրելու միջոց չունենք, ուստի իմ որդուն արի գյուղիս նախրորդ, որ ամեն երեկո իր վարձի հացը հավաքում, բերում, կերակրվում ենք, ինչպես որ տեսար։ Եվ այսպես անց եմ կացնում իմ օրերը՝ սպասելով մահվան, որ գուցե նա ինձ հանգստացնի իմ տառապանքներից»։

Պառավի ասած խոսքերի վրա շահը մեծ զարմանքով բռնվեց, սակայն շահը ասաց. «Այդ, որ ասացիր, թե իմ ամուսինը և մեր ողջ ընտանիքը մեռան, դա աստծու ձեռքն է, որովհետև նա պահում է, նա էլ մեռցնում, իսկ ինչ վերաբերում է ձեր ունեցվածքին, որ ասացիր, թե գնաց մեր ձեռքից, և եղանք չքավոր, սրա պատճառը ի՞նչ է»։

Պառավը ասաց. «Ոչխարի հարկն է, որ թագավորի հարկահանները գալով իբրև ոչխարների հարկ են առնում, որ տարեցտարի գնալով միմյանց հետևից, որքան գնաց, հարկը ծանրացավ, այնքան ծանրացավ, որ բոլոր ոչխարները ծախեցինք, տվինք հարկը, բայց դրանով էլ չազատվեցինք,