Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանրացել էր քրիստոնյաների վրա, որոնք (այլազգիները) կեղեքում էին նրանց կյանքը։ Կաթողիկոսից ևս պահանջում էին շատ ինչք, իսկ նա ինչ կարողանում, տալիս էր և ինչը չէր կարողանում, հալածական էր ընկնում և թաքնվում պահանջողներից։ Եվ այսպես որոշ ժամանակ հալածական և գաղտագողի կյանքով ապրելով՝ ձանձրացավ տագնապալից կյանքից, որովհետև մշտապես փախչում էր ու թաքնվում, իր մտքում որոշեց մեկին իրեն ընկեր դարձնել, որպեսզի միմյանց օգնական ու վշտակից լինեն, գուցե երկուսով կարողանան՝ մեկը այս կողմ, մյուսը այն կողմ շրջագայել և պատրաստել որևէ բան կաթողիկոսարանի կարիքներն ու պակասութոյւնենրը բավարարելու համար։ Ոմանք ասում են այս պատճաոով Դավիթը Մելքիսեթին կաթողիկոս օծեց, որ իրեն օգնական լինի։

Իսկ այլ ոմանք ասում են, թե Մելքիսեթ կաթողիկոսը փառամոլ մարդ էր և հետամուտ էր նախագահ իշխանության (ինքը առաջինը լինի), այդ պատճառով ամենքին առատությամբ բաշխում էր ինչքեր և բոլորին գրավում իր կողմը, ամենին իրեն բարեկամ էր դարձնում Աբիսողոմի4 նմանությամբ, որպեսզի օգնեն իրեն և կամակից լինեն, որ ինքը լինի կաթողիկոս, նույն կերպ էլ տեղի իշխանին շատ ինչքեր տվեց կաթողիկոս լինելու համար։ Իսկ այդ իշխանը ինչքերը ստանալուց հետո Դավիթ կաթողիկոսին հարկադրեց, որսլեսզի Սելքիսեթին օծի։ Իսկ Դավիթը՝ ճար չունենալով, կամքով, թե հակառակ իր կամքի Մելքիսեթին կաթողիկոս օծեց։ Ոմանք էլ այսպես են ասում։ Արդ՝ այսպես թե այնպես մի աթոռը երկու կաթողիկոս ունեցավ միևնույն ժամանակում։

ԳԼՈՒԽ Բ
ՍՐԱՊԻՈՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈԻՐԲ ԱԹՈՌ ԳԱԼՈԻ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԼԻՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Թեպետ եղան երկու կաթողիկոսներ, ինչպես ասացի, որպեսզի գուցե պարտքերը թեթևացնեն, բայց ավելի շատացրին, քանի որ մինչև այժմ մեկն էր կաթողիկոսը, և ծախսողն էլ մեկն էր, իսկ այժմ երկու կաթողիկոս եղան և երկու

19