Էջ:Arakel of Tabriz, History.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելավ գնաց Վասպուրականի գավառը ու մտավ Լիմ կղզին ծովի մեջ, և այնտեղ նրա մոտ հավաքվեցին եղբայրների [միաբանների] բազմություններ, և եղավ հաստատուն անապատ մենակության վարքի բոլոր կարգերով ու օրենքներով։ Իսկ ինքը Ներսես վարդապետը այնտեղ մնաց կրոնավորի ժուժկալաթյամբ, կատարեց իր կյանքի ընթացքը առաքինի վարքով, այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց, իսկ նրա վախճանը եղավ մեր թվականի 1076 (1627) տարին։

Սրանից հետո տեղի առաջնորդությունը ստանձնեց նույնի ընկեր Ստեփանոս վարդապետը։ Նաև այս ժամանակ աճեցին Լիմ անապատի միաբանները։ Դրա համար ոմանք Լիմից ելնելով գնացին այտեղ, որ Կտուց101 է կոչվում. սա ևս կղզի է միևնույն ծովում [Վանա], այնտեղ էլ շինեցին անապատ ու եղբայրանոց [միաբանություն], որ այժմ կա հաստատուն ամենայն կրոնավորական կարգերով։

Այստեղ-այնտեղ շինված կան նաև այլ մանր անապատներ, բայց մենք հիշատակեցինք նշանավորները, որ այս մեծ անապատից սովորած ու վարժված գնացին այլ տեղեր ևս հաստատեցին (անապատներ)։ Սրանց ամենքի սկիզբն ու պատճառը վերոհիշյալ երկու մարդիկ էին՝ Սարգիս եպիսկոպոսը և տեր Կիրակոսը։ Քանզի միանգամից ամրողջ սրտով մի կողմ լքեցին աշխարհը և մնաս բարով ասացին սրա (աշխարհի) բոլոր կենցաղային հոգսերին և իրենց դարձրին աշխարհի խաչյալներ, իսկ աշխարհը՝ իրենց խաչյալ ըստ առաքյալի խրատի․ «Սրանով ինձ համար աշխարհը խաչ է ելել, և ես՝ աշխարհի»[1]։ Որովհետև գիշեր-ցերեկ իրենց հոգիների սենյակի ընդունարանում էին կրում Քրիստոսին, որ ոչ միայն աղոթքի ժամին և եկեղեցում, այլև խցի մեջ երկար ժամանակ արգելում էին իրենց՝ պարապելով աղոթքներով, աստծու խոսակցություններով և Սուրբ գրքի ընթերցումով՝ անելով աղոթքը կերակուր, իսկ արտասուքը ըմպելիք։

Եվ սուրբ հոգին, որ աստծու խորքերի քննիչն[2] է և վերակացուն գրքերի իմաստների, նրանց մաքուր մտքերի առջև բացում էր գիտության դռները և խելամուտ էր դարձնում

  1. Տես Գաղ. Զ 14
  2. Տես Ա Կորնթ. Բ 10։