Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանխիկ դրամ դրանց (շենքերի) արհեստավորներին տվեց։ Սեղանատան մեջ հացկերույթի սեղանը և նրանցում գտնված այլ կայքերը Մովսեսի ժամանակ փայտից էին շինված, այս պատճառով հեշտությամբ ավերվեցին, բայց այժմ Փիլիպոս կաթողիկոսը հացկերույթի սեղանը, նստելատեղը և նույնի (սեղանատան) հատակը քարով շինեց, որպեսզի հեշտությամբ չավերվեն հեծյալների շարժման ժամանակ։ Արևելյան կողմի խցերը լրիվ նոր շինվեցին, ընդ որում ոչ ըստ նախնական ձևի, այլ շինված են ուրիշ ձևով։ Նաև եկեղեցու տանիքը բացի գմբեթի ծածկից լիակատար նորոգվեց։ Քարակապ սալահատակը, որ եկեղեցու շուրջն է, և մյուս սալահատակը, որ խցերին այլ տների առջևն է [շինվեցին]։ Պարսպից դուրս հարավային դռանը մոտիկ երկու գմբեթավոր ձիթհանք նոր շինվեցին, որովհետև բնավ չկային։ Սրանցից զատ այստեղ-այնտեղ կառուցեց շատ այլ մասնավոր շինվածքներ, որոնք անվանապես չենք հիշում։

Իսկ Երևանի անապատում, որի մասին ասացինք, թե կար Անանիա առաքյալի դամբարանը, ինչ շինվածք որ կար այնտեղ բացի մատուռից, բոլորը փայտակերտ էին, սրանք բոլորը քանդվեցին, ավերվեցին, վերոհիշյալ երկու թագավորների գալով, այդ բոլորը լրիվ վերստին շինեց ոչ թե փայտով, այլ քարով, գմբեթ, կրով՝ ժամատունը, սեղանատունը, խցերը և բոլոր մյուս շինվածքները։

Բոլոր շինվածքների ավարտից հետո, որ կատարվեց Էջմիածնում ու անապատում, 1086 [1637] թվականին մեր սուրբ հայրը՝ տեր Փիլիպոս կաթողիկոսը գնաց Սպահան քաղաքը և այնտեղ գտնվող քրիստոնյաների մեջ մնաց տարի ու կես ՝ քարոզելով նրանց աստվածային օրենքներն ու հաստատելով քրիստոնեական հավատքի մեջ, նաև նրանցից հավաքում է Սուրբ Էջմիածնի նվիրակը. իսկ ջուղայեցիները և բոլոր քրիստոնյաները նրան ընդունում էին մեծ ու բազում փառքով իբրև աստծու հրշետակի նրա ճգնական ու առաքինական վարքի համար։

Սուրբ Լուսավորչի աջի համար, որ տակավին Սպահանում էր, ինչպես նախօրոք պատմեցինք սրա մասին, թե առաջին Շահ-Աբասի հրամանով աջը տարան Սպահան քաղաքը։ Այս Փիլիպոս կաթողիկոսը մշտապես ըղձատոչոր ու խանդակաթ