նրանք եպիսկոպոս չունեին։ Միջնորդները եկան կաթողիկոսի մոտ, նրան ընծայեցին մեծ քանակությամբ ոսկի և խնդրեցին Նիկոլայոս աբեղային եպիսկոպոս անել։ Կաթողիկոսը տեսնելով առձեռն ոսկու շատությունը, նաև հետագայում շատ ոսկի ևս ստանալու ակնկալությունը, բարեհաճեց Նիկոլայոսին Լվովի եպիսկոպոս օրհնել։
Իսկ քաղաքի քահանաներն ու ժողովուրդը, իշխաններն ու ռամիկները, վաղուց իմանալով Նիկոլայոս աբեղայի վարքի որպիսությունը՝ միանգամից բոլորը հավաքվեցին, եկան կաթողիկոսի մոտ, նրան հայտնեցին իրենց խոսքը, ասացին. «Մենք դրան և դրա վարքի որպիսությունը գիտենք, ուստի դա մեզ համար անընդունելի է, դրան մի (օրհնիր), այլ մեկ ուրիշին արա մեզ եպիսկոպոստ»։
Իսկ կաթողիկոսը արհամարհելով անարգեց ժողովրդին ու նրանց խոսքը և հեռացնելով իրենից՝ նրանց ետ դարձրեց: Բայց ժողովուրդը հաստատ մնաց իր խոսքին, ուստի շատ օրեր խոսեցին կաթողիկոսի հետ և չթողին, որ Նիկոլին եպիսկոպոս օրհնի։
Ապա կաթողիկոսը քաղաքից դուրս եկավ, գնաց վանքը, որ սրբուհի աստվածածնի անունով շինված է քաղաքից դուրս, որին լվովցիները Հաճկատար աստվածածին են ասում. այնտեղ առանց ժողովրդի գիտության և նրանից մեկուսի կես գիշերին սկսեց Նիկոլ աբեղային եպիսկոպոս օրհնել։ Այս բանին քաղաքի ժողովուրդը իրազեկ դաոնալով՝ անմիջապես հենց նույն գիշերը իշխաններն ու ռամիկները շտապ հավաքվեցին միատեղ, քաղաքի փոքր դռնից ելնելով հապճեպ հասան այնտեղ: Գոռում, գոչում էին կաթողիկոսին․ «Դրան մի օրհնիր և մեզ ու մեր եկեղեցին մի մատնիր այդ անիրավի ձեռքը, որովհետև մենք դրա և դրա վարքի որպիսությունը իմանում ենք, ուստի մեզ համար անընդունելի է»։ Ւսկ կաթողիկոսը նստած աթոռի վրա Նիկոլ աբեղային եպիսկոպոս էր օրհնում և ձեռքին բռնած խաչով սաստում էր ժողովրդին ու նրանց ասում էր այնպիսի տգեղ խոսքեր, որ այստեղ հիշատակել անհնար է։ Թեպետ խեղճ ժողովուրդը խռովված աղմկում ու ավելի շատ էր աղաղակում, բայց կաթողիկոսը չլսեց նրանց, այլ Նիկոլին եպիսկոպոս օրհնեց։
Կարճ ժամանակ անց Մելքիսեթ կաթողիկոսը կամեցավ