Էջ:Arakel of Tabriz, History.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդ՝ այս Բարսեղ վարդապետը ինքնին գիտեր, որ հայոց վարդապետները անտեղյակ են փիլիսոփայական գրքերին ու քերականության գիտությանը։ Իսկ ինքը մեծ ցանկությամբ տենչում էր, թերևս հասնի այդ գիտությանը ոչ միայն իր համար, այլ մանավանդ ազգի, որ նորոգվելով սփռվի մեր հայոց ազգի մեջ, որպեսզի բոլորը հասնեն այդ շնորհին ու գիտությանը։

Այս պատճառով մշտապես իր ձեռքն էր առնում փիլիսոփայական գիրքը և թեպետ չէր հասկանում, բայց առանց տատամսելու, առանց ձանձրանալու կարդում էր։ Այնպես էր լինում, որ տեղ-տեղ վերահասու էր լինում իմաստին ու խոսքի բովանդակությանը և տեղ-տեղ էլ չէր հասկանում, բայց նա ամենայն ջանքով, անձանձիր մշտապես կարդում էր։

Եվ ինչպես տեր Քրիստոսը երեք նկանակի առակի մեջ ասաց, թե՝ «Բարեկամության համար չի տա, սակայն թախանձանքի համար կելնի, նրան կտա, ինչ որ խնդրի[1]։ Այսպես էլ սրան տվեց, որ անդադար, անձանձիր տքնությամբ մշտապես ու հանապազ կանգնած գիտության դռանը գիշեր-ցերեկ աղոթքներով ու ընթերցումով բախում էր։ Իսկ ամեն գիտության աղբյուրն ու տվիչը՝ սուրբ հոգին աստված իր էակցի բերանով խոստացավ, թե՝ «Խնդրեցեք, կտրվի ձեզ, բախեցեք, կբացվի ձեզ համար, հայցեցեք, կստանաք»[2], տեսնելով սրա անդանդաղ շուտ գալը ու բախելը, սրան շնորհեց իր խնդրածը, քանզի սրա մտքին տվեց տեսողություն ու խելք՝ խելամիտ լինելու խոսքին ու ոճին և փիլիսոփայական գրքերի շավիղներին առանց որևէ մեկի առաջնորդության ու ցուցմունքի։

Քանզի սկսեց «Սահմանաց գրքից»158, կարդում էր մինչև պրակի վերջը, դարձյալ վերադառնում էր պրակի սկզբին. այնքան էր կարդում ու վերադառնում, մինչև որ ամեն որպիսության տեղեկանում էր, ապա անցնում էր մյուս պրակին։ Այսպես անելով «Սահմանաց գրքի» տասը պրակը կարդաց, մինչև որ վերահասու եղավ, թե ուրիշներին ևս կարող է ուսուցանել։ Ապա թողեց «Սահմանաց գիրքը», անցավ

  1. Ղուկ. ԺԱ 8:
  2. Մատք․ է 7, Ղուկ․ ԺԱ 9: