Պորփյուրին՝159 տեսնելու ու փորձելու սրա որպիսությունը։ Սկսեց մեծ ջանքով կարդալ և մտքով խորհել։ Շատ օրեր ծանր աշխատությամբ կարդալով ու վերադառնալով սուրբ հոգու շնորհով Պորփյուրից հասկացավ սեռն ու տեսակը։
Ծերության օրերում այս Բարսեղ վարդապետը իր մոտ կանչեց բոլոր իր աշակերտներին և ինչ գաղափար քաղել էր փիլիսոփայական գրքերից, նրանց սովորեցրեց, որը նրանք բոլորը ուշադրության առան ու սովորեցին։ Ապա սկսեց խոսել նրանց հետ և պատվիրել. «Իմ սիրելի որդիներ, այն ինչ հոգևոր երկունքով տիրոջ միջոցով երկնեցի հին վարդապետների գրքերի մեջ, որ հիշատակում են սեռ, տեսակ, տարբերություն, հատուկ [մասնավոր], պատահումն [պատահական հատկանիշ], ստորասություն [հաստատումն], բացասություն [ժխտում], որոնք բազում ու շատ անգամ հանդիպում են «Պարապմանց գրքի»160, և «Գանձուց գրքի»161 և սրանց մոտիկ ու այսպիսի գրքերի մեջ, թեպետև կարդում ենք և անցնում, բայց թե սրանք ի՛նչ բան են և ի՛նչ է սրանց իմաստը, և ամբողջը, և մասերը, և որպիսությունը, չենք հասկանում, իսկ վարդապետներին անհրաժեշտ է, որ սրանց բոլորին քաջագիտակ լինեն, որովհետև առանց սրանց գիտության թեպետ որևէ մեկը կարդում է, ինչ էլ որ կարդում է, թե հասկանում է կարդացածը, բայց պատշաճ կերպով ու անհրաժեշտ չափով չի հասկանում, որովհետև բոլոր գիտությունների ու գրքերի ներածությունը սրանք են՝ թե փիլիսոփայական և թե [առհասարակ] հեթանոսական [գրականության]:162
Այս պատճառով իբրև մահվան անփոփոխելի կտակ ձեզ պատվիրում եմ, մանավանդ ծանր ու անկրելի բեռ եմ դնում ձեզ վրա, ինչպես ինձ տեսաք, որ մշտապես կարդում էի այս գրքերը և ծանր մտածումով խորհում էի ու երկնում այնքան, մինչև գտնում էի խոսքի նշանակությունը, և ինչ էլ որ գտա տիրոջ շնորհներով, այն ամենը ահավասիկ դաս տվի ձեզ։ Եվ այժմ մեծ պարտադրանքով պատվիրում եմ ձեզ, որ դուք ևս այդպես անեք, քանի դեռ կենդանի եք։ Եվ այն, ինչ ձեզ դաս տվի, մշտապես կարդացեք և ի լրացումն դրա դուք ևս լրացրեք՝ կարդալով և առաջ գնալով, և ինչ որ տա ձեզ աստված՝ սուրբ հոգին, ինձնից սովորածն ու ձեր գտածը