Էջ:Arakel of Tabriz, History.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանա գրքերի իմաստության դռները և խելամուտ դարձնի նրանց հանճարին։

Այն, ինչ պատմեցինք վերոհիշյալ վարդապետների մասին, սա նրանցից բազմապատիկ ավելին էր։ Փիլիսոփայական գրքերի ծանր աշխատանքը իր վրա առավ, չհաշված այն ժամանակը որ ընկերների հետ էր և կամ չափավոր ճգնությամբ, կրում էր տքնությունը [անքնությունը], այլև ուղիղ տասը տարի առանց թուլանալու և իրեն խնայելու, իր մարմինը խաչ հանած կարիքներով ու ցանկությամբ հանդնրձ ըստ Պողոսի[1]: Ավելի քան այս, երկու տարի օրը մեկ հաց էր ճաշակում և ուրիշ ոչինչ։ Իսկ այդ երկու տարին ամենևին լուռ մնաց և որևէ մեկի հետ չխոսեց, այլ [խոսում էր] աստծու և գրքերի իմաստության հետ. և բոլորովին կրակի չմոտեցավ [տաքանալու], ճրագ կամ լույս իր հյուղակը չտարավ, այլ միշտ ցերեկը գրքեր էր վերծանում, գիշերը խորհում։

Իսկ բոլոր էակների անքննելին՝ սուրբ հոգին աստված, որ քննում է ամեն ինչ և աստծու խորքը՝ նայելով նրա մշտադիր հույսին ու անձանձրույթ խնդրանքին, նրա մեջ լցրեց իմաստության ու գիտության շնորհները, և պարգևեց խնդրելին՝ նրա հաճախակի պաղատանքի համար ըստ նմանության իր էակից տեր Հիսուսի:

Քանզի բոլոր փիլիսոփայական գրքերի գիտությանը անտարակույս վերահասու իմացող եղավ Սահմանացը158, Պորփյուրին159, Ստորոգությանը164, Պերիարմենիասին165, Աշխարհացն166, Առաքինությանը167, Վերլուծականին168:

Նաև բոլոր ազգերի տոմարը, որոնց պատճենը գրված կա մեր մեջ, քաջապես, առանց տարակույսի ամենին վերահասու եղավ՝ իմանալով նրանց սկիզբը, պատճառը և ամեն կարգը: Նաև տեղյակ եղավ քերականական գիտությանը և իմացավ ավելի քան իր ժամանակակիցները։

Արդ՝ միայն այս չեն նրա շնորհքն ու գիտությունը, որ պատմում ենք, քանզի աստվածաշնչական գրքերից և ուսուցողական խոսքերից շատ բան անգիր էր արել և միշտ բերնացի էր ասում։

  1. Գաղ․ Ե 16։