Էջ:Arakel of Tabriz, History.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարբած, հորանջելիս, թե խրախճանքի մեջ, թե կռվի, թե որևիցե վիճակում, այդպես էլ մարդու կերպարանքը նկարում էր, որ ազգին էլ պատկաներ, բոլորովին հար ու նման էր նկարում։

Այլև մտքով մարդու կյանքի ժամանակը պատկերացնում էր, ըստ այդմ էլ նկարում էր տեսքն ու գույնը, մարդու կերպարանքը նկարում էր ըստ հասակի, ըստ տարիքների բաժանման, թե ինչպես բաժանելով զանազանում են միմյանցից՝ տասնամյային, քսանամյային, երեսունամյային, քառասունամյային, ինչ հասակի որ չլիներ օրինակը, այդ հասակին էլ հարմարեցնելով նմանեցնում էր նկարված պատկերը։ Նկարում էր թե յուղաներկ, թե ջրաներկ, թղթի վրա, կտավի, տախտակի, պղնձի, պատի և այլ ինչի վրա, որ պետք գար։ Նաև գրքերի ծաղկող էր. ինչ գիրք պատահեր, ոսկով, լաջվարդով ծաղկում, զարդարում էր, քանզի ամեն մասնակի արհեստ, որ այս նկարչական արվեստի հետ առնչվում էր, բոլորը անթերի գիտեր։

Նաև հմուտ էր բժշկագիտության մեջ, մարդկանց հակառակ ներգործության և հիվանդության, չորս տարրերի խառնվածքի, դեղերի բնույթի, կազմության առավել սպեղանիներ կազմելու և վերքեր բժշկելու մեջ։ Նաև շատ ու բազմազան արվեստների մեջ հմուտ էր սա, ուստի հիշատակության արժանի համարելով դրեցինք, որին թող տեր աստված քրիստոնեության հավատի մեջ հաստատուն պահի անփորձանք կյանքով, իր զավակներով երկար օրեր. ամեն։


ԳԼՈՒԽ Լ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԱՋԻ ՄԱՍԻՆ

Ավանդությամբ կարգուկանոն կա հայ ազգի մեջ. ազգի հայրապետը, որ կաթողիկոսն է, երեք տարին մեկ աթոռից նվիրակ է հանում, որ գնում է համայն հայ ազգի մեջ, մեռոն է նվիրում և ժողովրդի ողորմության տալիքն առնում և բերում է Սուրբ աթոռ։ Այսպես էլ մեծ հայրապետ տեր Փիլիպոսը,