Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսների անունները՝ սկսեցինք շարադրել դրանք ըստ ժամանակագրության․ այն որ նախնի թվականությանն էր վերաբերում, նախադաս կարգեցինք, այն որ երկրորդ թվականությանն էր վերաբերում, երկրորդ դասում կարգեցինք, իսկ որ երրորդ թվականությանն էր վերաբերում, երրորդ դասում կարգեցինք։ Այսպես անելով հասցրինք մինչև մեր ժամանակները։ Այսպես անելով սկիզբը դրեցինք 620 թվականից, որը մինչև ութ հարյուր թիվը ուղիղ էր, սրանից հետո խառնիխուռն ու խառնաշփոթ էր, մանավանդ որ շատ-շատերը չկային, սրանք մեծ չարչարանքով շարակարգելով հասցրինք մինչև մեր ժամանակները։

Իսկ այն թվականը, որ յուրաքանչյուր կաթողիկոսի անվան սկզբում դրված է, ոչ թե նույն կաթողիկոսների գահակալության առաջին տարին է նշանակում, այլ միայն նշանի համար գրեցինք, որպեսզի այդ թվում հեշտությամբ ճանաչենք տվյալ կաթողիկոսին։ Իսկ եթե լինեն երկու Կարապետներ, կամ երկու Պողոսներ իրար ժամանակով մոտիկ, այդ թվով դյուրությամբ կբաժանենք իրարից և չենք տարակուսի թե սրանք նու՞յն անձն են, թե՞ երկու։

Իսկ այն թվերը, որ կաթողիկոսների անուններից հետո են գրված, ցույց են տալիս, թե այս անունով կաթողիկոսը այսքան տարի իշխեց։ Այն թվերից շատերը չգրեցինք, միայն մի քանիսը, քանզի երկու և երեք օրինակ միասին բերելով, տեսանք, որ չեն համապատասխանում, ուստի չգրեցինք, իսկ որոնք համապատասխանում էին, նրանց թվերը գրեցինք։ Այս ասածս երկու թիվը Սսի կաթողիկոսների վրա է գրված, իսկ Էջմիածնի կաթողիկոսների ոչ սկզբում գրած գտանք և ոչ էլ վերջում, քանզի Էջմիածնի բոլոր կաթողիկոսների անունները գրքերի հիշատակարաններից հավաքեցինք, որոնք ոչ կաթողիկոսների սկիզբն են ցույց տվել, ոչ էլ վախճանը։ Նաև՝ Էջմիածնի կաթողիկոսները, որ մի թվի մեջ են, երկու, երեք, չորս կաթողիկոսներ են գրված, այսինքն որ գրքերի հիշատակարանները նաև թվականի կարգն են այդպես ցույց տրվել։ Նաև՝ մեզ կասկածելի թվաց, թե այդքան կաթողիկոսներ եղել են միաժամանակ և միևնույն թվականին։ Նաև՝ վերահասու չեղանք, թե ո՞րն է նրանցից ժամանակով առաջին ը և ո՞րը վերջինը, այլև վերահասու չեղանք այն բանին,