Միքայելը, նաև կաթողիկոսներ եղան տեր Բարսեղը և տեր Գրիգորը։
1016 (1567) թ. նույն տեր Միքայելը, նույն տեր Բարսեղը և նույն տեր Գրիգորը, նաև կաթողիկոս եղավ տեր Ստեփանոս Առնջեցին։
1025 (1576) թ. նույն տեր Գրիգորը, այլև կաթողիկոսներ եղան տեր Թադևոսը և տեր Առաքելը:
1035 (1586) թ. նույն տեր Գրիգորը և նույն տեր Առաքելը, նաև կաթողիկոս եղավ տեր Դավիթը։
1042 (1593) թ. նույն տեր Դավիթը, այլև կաթողիկոս եղավ տեր Մելքիսեթը։
1052 (1603) թ. նույն տեր Դավիթը և նույն տեր Մելքիսեթը, նաև կաթողիկոս եղավ տեր Սրապիոնը:
1073 (1624) թ. նույն տեր Դավիթը և նույն տեր Մելքիսեթը, նաև կաթողիկոս եղավ տեր Սահակը:
1078 (1629) թ. կաթողիկոս էր տեր Մովսեսը երեք ու կես տարի։
1082 (1633) թ. տեր Փիլիպոս կաթողիկոսը քսաներկու տարի և կես։
1104 (1655) թվականին տեր Հակոբ կաթողիկոս Ջուղայեցին, որ կա մեր օրերում և վարում է կաթողիկոսության իշխանությունը։
Արդ` 1042 (1593) թ. եղած կաթողիկոսները Դավիթն ու Մելքիսեթը նրանք են, որոնց մասին պատմությանս սկզբում գրել ենք, թե Սրապիոն վարդապետի մոտ (մարդ) ուղարկեցին, որ գա լինի կաթողիկոս. սա եկավ, Էջմիածնի կաթողիկոս եղավ մեր 1052 (1603) թ., իսկ 1053 (1604) թ. այս Սրապիոնը վերադարձավ գնաց Ամիդ և 1055-ի (1606) թ. ապրիլի քսաներեքին վախճանվեց։ Սրապիոնի գնալուց հետո կաթողիկոսության իշխանությունը իրենց ձեռքում ունեին նույն Դավիթն ու Մելքիսեթը և վարում էին։
Բայք նախանձ ու գրգռություն և հակառակություն քիչ չընկան Դավթի և Մելքիսեթի միջև կաթողիկոսության իշխանության համար. այս պատճառով Մելքիսեթը ընկավ ծանր հարկի տակ և Դավիթին հեռացրեց, ինքն էր միայն վարում կաթողիկոսությունը։ Հարկի ծանրության պատճառով չկարողացավ վճարել: Մելքիսեթը կաթողիկոսությունը հանձնեց