Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովհաննեսը, որ մականունով Շիրակ է կոչվում, նույնի աշակերտ Ղուկաս Կեղեցին, նույնի աշակերտ Սրապիոն Ուռհայեցին, որ եղավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոս, նույնի աշակերտ Գրիգոր Կեսարացին, նույնի աշակերտ Մովսես Սյունեցին, որ եղավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոս և նրա նորոգող, նույնի աշակերտ Սուրբ Էջմիածնի Փիլիպոս կաթողիկոսը, նույնի աշակերտ ես անարժան և մեղապարտ, գրիչս Առաքել և իմ աշակերտ Մակվեցի Վարդանը։


ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐԳ ԵՎՍ

Մեր վարդապետների կարգը այս է, բայց ոչ առաջինների, այլ վերջինների. նախ՝ Գրիգոր Տաթևացին և սրա աշակերտ Դանիելը, սրա աշակերտ Հովհաննես Համշենցին, սրա աշակերտ Արճեշի Գրիգորը, որ մականունով Չորթան էր կոչվում, մյուս աշակերտը Թորոս վարդապետը, իսկ Չորթանի աշակերտը Ներսեսն է, որ Մատաղ է կոչվում. սրա աշակերտն է Ներսես Բաղիշեցին, սրանը Ներսես Ամկեցին. սա ունի երկու աշակերտ Հովհաննես Ոստանցին Վառնուշտ գյուղից և Ազարիան Մեծ Հայքի Շահկերտ գյուղից, որ մոտ է Նախիջևան քաղաքին: Ւսկ Հովհաննես Ոստանցու աշակերտներն են Սիմոն Ապարանցին և Բարսեղ Գավառացին (Քավառ)։ Սիմոնի աշակերտն է Կարապետ Կալոն, սրա աշակերտն է մյուս փոքր Սիմոն Ճգնազգյացը։ Բարսեղի աշակերտներն են Բուժիկ Հովհաննես Բաղիշեցին և ուրիշ շատեր։ Այս Հովհաննեսի աշակերտն է Խաչատուր Բաղիշեցին, իսկ մյուս արևելցիները բոլորը Չորթանից են սերված:

Կրկին նորից սկսում եմ Հովհաննես Համշենցուց. սրա մյուս աշակերտն է Թորոսը, որ վերևում հիշվեց. Թորոսի աշակերտն է Գրիգոր Տարոնացին, սրանը Հովհաննես Շիրակը, սրանը Ղուկասը, որ Խորձունյաց218 գավառից էր, այսինքն Կեզիից. սրա աշակերտներն էին Պետրոս Կարկոցին և Սրապիոն Ուռհայեցին, որ եղավ Սուրբ աթոռ Էջմիածնի կաթողիկոս մի տարի վեց ամիս և փոխվեց Քրիստոսի մոտ։ Նաև սրա աշակերտներն են Բարսեղը, որ Սասունի Նիճ գավառ Մարման կոչված գյուղից էր, և Հովսեփ Հզվեցին, էլ ավելի նվաստ Կարապետը՝ խոսքի սպասավոր Բաղիշեցին Փարխինդ