Էջ:Arakel of Tabriz, History.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուլացավ, ուստի դավանեցրին նրան իրենց կրոնի դավանությունը, ընդունել տվին իրենց Մահմեդի կրոնը և սրա վրա ուրախացան անպատմելի ուրախությամբ։

Սրանից հետո, երբ խախամին ընդունել տվին իրենց հավատքը, հրեա մարդկանցից ատյան էին բերում մեկ կամ երկու (հոգի), և ասում էին նրանց. «Էլ ի՞նչ կարող եք ասել, որովհետև ձեր խախամն էլ եկավ մեր հավատքին, իսկ դուք ինչո՞ւ եք համառելով հակառակ կանգնում»։ Հրեաները չէին համաձայնվում, ուստի իշխանները հրամայեցին զորականներին հրեաներին բանտ տանել և անմիջապես նորից բերել։ Եվ այսպես շատ անգամ տանում-բերում էին։ Եվ ամեն անգամ տանել-բերելիս իշխանների զորականները, ծառաները, սպասավորները, որոնք գտնվում էին այդ տեղերում, թքում, հայհոյում, խփում, ապտակում, գետին էին զարկում, քարշ էին տալիս և բերում կանգնեցնում էին իշխանների ու եպարքոսի առջև և բռնությամբ դավանեցնում էին մահմեդական կրոնի դավանությունը։ Իսկ հրեաները նեղության ու տանջանքի պատճաոով ակամա դավանում էին։ Եվ դավանելուց հետո [պաշտամունքային արարողություն կատարում] պարսիկները բերում, դավանողներին հագցնում էին նոր կապա և նրանց արքունական գանձից յուրաքանչյուր մարդու երկու թուման դրամ պարգև էին տալիս և թողնում էին գնալու իրենց տները։ Իսկ նրանք, որոնք չէին ուրանում, դարձնելով պահում էին բանտում և կրկին, երեք կին և բազմակի բերում կանգնեցնում էին (իշխանների) առջև և ստիպում էին ուրանալ։ Այսպես անելով բոլոր բռնված մարդկանց դարձրին մոլար առաջնորդ Մահմեդի կրոնին։ Մի ամսաչափ ժամանակում երեք հարյուր հիսուն մարդ դարձրին Մահմեդի կրոնին:

Այնուհետև հրեաները տկարացան պարսիկների առաջ, որովհետև նրանց կես մասը ընդունեց մահմեդական կրոնը, իսկ պարսիկները զորացան հրեաների վրա և այլևս չլսեցին նրանց, որպեսզի այդպես մնան, այլ բռնի օրավուր բերում էին եպարքոսի առջև և ուժով դարձնում էին մահմեդական:

Եվ պարսիկները այնքան հետամտեցին ու բռնացան հրեաների վրա նրանց մահեդական դարձնելու և ոչ մի զիջում, ոչ իսկ չնչին, մինչև բոլոր հրեաներին, որոնք բնակվում