Էջ:Arakel of Tabriz, History.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Օսմանցի թագավորների կարգը

Ա. Օսման, բ. Օրհան, գ. Մուհամադ, դ. Մուրադ, ե. Բայազիդ, զ. Մուրադ, է. Մուհամադ, ը. Բայազիդ, թ. Սելիմ, ժ. Սուլեյման, ժա. Սելիմ հրեայի որդի, ժբ. Մուրադ, ժգ. Մահմադ, ժդ. Ահմադ, ժե. Մուստաֆա, ժզ. Օսման, ժէ. էլի նույն Մուստաֆան, ժը. Մուրադ, ժթ, Իբրահիմ, ի. Մահմադ։

Օսմանցիների թագավորների մասին, թե ովքեր են մեկը մյուսից հետո

Սրանք են օսմանցիների թագավորները, որոնց Աստվածաշունչը օձ կոչեց. սրանք շատ ժամանակ առաջ տիրեցին աշխարհին և այս է նրանց ցեղը մեկը մյուսից մինչև այսօրվա ժամանակը։ Օսմանցի մահմեդական թագավորների օսմանցի կոչվելու սկիզբն ու պատճառը հետևյալն է։ Ա. Աոաջին՝ անունը Օսման էր, որ Ճոխ գյուղից էր՝ մի շինական հողագործ մահմեդական մարդ, որ թողեց հողագործությունը և միառժամանակ եղավ գող. քիչ-քիչ զորացավ, գնաց միացավ սուլթան Ալադինին, նրանից զորք առավ, գնաց գրավեց Բուրսա քաղաքը։ Բ. Սրանից հետո թագավորեց նրա որդի սուլթան Օրհանը. սա գրավեց Զենգիշեհերը և բացեց։ Գ. Սրանից հետո թագավորեց սրա որդի սուլթան Մուհամադը, Դ. սրանից հետո թագավորեց սրա որդի Մուրադը։ Ե. Մուրադից հետո թագավորեց սրա որդի Բայազիդը, որ կոչվում էր Իլարիմ. սրան Լենկթեմուրը դրեց երկաթե վանդակի մեջ։ Զ. Սրանից հետո թագավորեց մեկ այլ Մուրադ: Է. սրանից հետո մի այլ Մուհամադ, որ գրավեց Պոլիսը մեր թվականության 902 [1453] թվին։ Ը. Սրանից հետո թագավորեց սուլթան Բայազիդը. սրա ժամանակ Սևաստի վանքում էր գտնվում Մատթեոս վարդապետը։ Թ. Սրանից հետո սրա որդի Սեյիմը, որ սահմանեց երեխա հավաքելը։ Ժ. Սրանից հետո թագավորեց սրա որդի Սուլեյման խոնդկարը [թագավոր], որ ամենից շատ թագավորեց և շրջեց երկրով։ Ժա. Սրանից հետո թագավորեց սրա որդի մի այլ Սելիմ։ Ասում են, թե սա հրեայի որդի էր, քանզի սրա հայրը անզավակ էր, մայրը մի աղջիկ ծնեց, իսկ մի հրեա կին տղա ծնեց։ Թագուհին դրամով