տեղում չկա։ Ունի երեք գույն՝ սամիթագույն, ռեհանագույն և եղինջագույն։ Ռեհանագույնն ու եղինջագույնը մեծ գնի չեն, իսկ սամիթագույնի մի մսխալը Հնդկաստանում երկու հարյուր ֆլորին արժի. նռնագույնն էլ նույն գինն ունի։ Ոմանք ասացին, թե զմրուխտի բնույթը սառն ու չոր է, իսկ ուրիշներն էլ ասացին, թե լավ է, ով որ հետը ունենա, աչքերը չեն ցավի, տեսողությունը կուժեղանա, երկար կապրի, հավկուր չի լինի։ Ասացին, թե զմրուխտը ամեն թույնի դեմ թունաթափ է (հակաթույն), եթե մարդու թույն տված լինի։ Երկու կարատ նռնագույնը ուղտի կաթով տալիս են, ապա աստծով ազատվում է, քրտինքը [թույնը] դուրս է գցում: Եթե վիշապ օձ տեսնի, դիմացը պահիր, աչքերը կպատռվեն, կարիճ կամ օձ խայթելիս [զմրուխտը] վարդաջրով հարում են և քսում են [կծածի] վրա, ողջանում է․ տագնապի ու մտահոգության մեջ չի ընկնում։
Իմացիր, որ մարգարիտը երեք տեղից ավել տեղում չի լինում. ծովի ափից ստացվեց։ Ղեսիմալաքանի մոտ մի կղզի կա՝ ափին, լավ մարգարիտը այն կղզուց է. մեկ էլ Դահթերեում Բենգալիայի Քաբուլի մոտ։ Ընդարձակ է, այնտեղ շատ է ստացվում։ Մեկ կամ կես մսխալ պակաս է գտնվում, մանր շատ է լինում։ Մեկ էլ Եգիպտոսի մասում Կայշաման անունով մի ծով կա, սրա շուրջը նավահանգիստներ կան, շատ են բերում (այստեղ), իմացիր, որ սրա կենդանին հավի չափ է ու սերմը ձկնկիթի նման է, գցում է ծովի մեջ։ Գաղտիկուրը [սատաֆ] նրա սերմից է, երբ անձրև է գալիս և մայիսն է լինում, դուրս են գալիս ծովի մակերևույթին տաքանում և գոյանում են․ գիշերը իջնում են ծովի մեջ․ մինչև քառասուն օր այդպես մնում են, ապա գոյանում: Բծավորն ու դեղինը տարվա եղանակից է, իմացիր, որ ութ կարատը փայլուն (կամ անբիծ) է լինում, արժի ութսուն ֆլորին։ Եթե սպիտակ քաֆուրագույնը (կամֆորագույն) մի մսխալ լինի, հազար հինգ հարյուր ֆլորին արժե, չորս կարատը վաթսուն ֆլորին արժե, երկու կարատ սպիտակ ֆոսֆորագույնը քառասուն ֆլորին արժե, դեղին մոմագույնը անարժեք է։ Եթե հարցնեն, թե այսինչ ծանրության մարգարիտն ինչ արժե, մինչև չտեսնես, չգնես։ Բնույթը սուր է ու