Էջ:Arakel of Tabriz, History.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ վայրերը տեսած չլինելու պատճառով չեմ կարող նկարագրել տեղանքը, սակայն լսեցինք, թե Տփխիսում, Դումանիսում, Գորիում, Լոռիում և այլ տեղերում բերդեր շինեց և նրանց մեջ զորքեր թողեց. իսկ ինքը անցնելով Ալանք՝ գնաց Երկաթի դռները (Դերբենդ), այնտեղ նույնպես բերդ շինեց, որ ասվում է Դամուրղափի, որտեղ բազմաթիվ զորքեր և Օսման անունով մի զորապետ դրեց, որը խիստ կարող ու անողորմ էր, իսկ ինքը վերադարձավ իր թագավորի մոտ և նրա ձեռքով սատկեց մատնիչների խոսքով, բայց աստծու վրեժխնդրությունը թույլ չտվեց, որ նա ապրի անմեղների արյան համար։

Իսկ 1028 (1579) թվին եղավ սաստիկ տարաժամ մահ Ատրապատականում և ամբողջ Աղվանքում․ կոտորեց բոլոր ազգերի բազմաթիվ մարդկանց այնպես, որ բազմաթիվ տներ մնացին անտերունչ, շատ հայրեր ու մայրեր մնացին անզավակ։ Աղվանից երկիրը այսպիսի փորձության մեջ լինելով սգում էր իր մեռածներին, կենդանի ընկածներին և իրենց ևս հոգալով մտածում էին «Արդյո՞ք կազատվենք այս մահից տարաժամ, թե ոչ»։ Այս անսպասելի ժամին հանկարծակի եկավ, հասավ վայրագ, մահվան օրհասը մոռացած այն Օսմանը, որը նախապես ձեռնարկել էր թաթարների մոտ, որ Ղայթաղ են կոչվում, և բոլոր կովկասյան լեռնական լեզգիներին հավաքել էր իր մոտ Դերբենդում՝ բազմաթիվ ու անհամար արյունարբու հեծյալներով։ Նրանցով ելավ, եկավ Կուր գետից այս կողմ։ Փախստական դարձրեց Գանձակի ու Պարտավի իշխաններին, իսկ իրենք սփռվեցին դաշտերում ու լեռներում։ Գանձակը, Պարտավը246, Ճարաբերդը547, Խաչենը248, Վարանդան249, Դիզակը250, Չարեք251 կոչված գետից մինչև Արաքս մի օրում ենթարկեցին, գերեցին, անհաճելիներին սրով սպանեցին և չորս-հինգ օրից հետո վերադարձան իրենց տեղերը։

Դարձյալ նույն տարում երկու պատիժների՝ մահվան ու սրի հետ եղավ սարսափելի ու անտանելի սաստիկ սով, այնքան, որ մարդիկ մահվան դիմաց որբ մնալու, գերիներից անինչք ու անօթևան շրջելու պատճառով, գազանանման անցան հումակերության, քանզի հայոց այն բոլոր գավառները, որոնք կարմրագլուխների իշիանաթյան ներքո էին,