ժամանակներում ջրօրհնեք արեց, և գետը ետ դարձավ մի ժամ269․․․ Այնտեղից տեր Պետրոսը գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ մնաց չորս տարի։ Այնտեղից եկավ Սեբաստիա Սենեքերիմի որդիների մոտ և Սեբաստիայում վախճանվեց։ 506 (1057) թվին կաթողիկոս դարձավ տեր Խաչիկը, որ տեր Պետրոս կաթողիկոսի քեռորդին էր։ Մինչև այս տեր Պետրոսը տասնհինգ կաթողիկոսներ են անցել, սա տասնվեցերորդն էր։ Սրան անտեղի աքսորեցին և կաթողիկոս դրին աստծու մարդ Դիոսկորոսին՝ Սանահնի հռչակավոր վանքի վանահորը, և ապա աղվանից կաթողիկոսը դարձյալ գցեց տեր Դիոսկորոսին, Քրիստոսի մկրտության օրը [ջրօրհնեքին] հայրապետական քողը պատռեցին և տեր Պետրոսին դարձրին իր տեղը։ Սրա ժամանակ Անին թուրքից գրավեցին, Կոստանդնուպոլսի Տուկիծ անունով թագավորը մեռավ[1], որը իր մոտ տանելով տեր Խաչիկին բանտ նետեց երեք տարի և նրանից պահանջում էր տեր Պետրոս կաթողիկոսի գանձը։ 513 (1064) թվին վերացան Անիի թագավորները, երբ վերջին թագավորն էր Հովհաննեսը։ 545 (1096) թվին ֆռանկները գրավեցին Երուսաղեմը։ 549 (1100) թվին հույները ծռազատիկ արին։ 550 (1101) թվին Երուսաղեմում լույսը շաբաթ օրը չվառվեց, այլ վառվեց կիրակի ժամը իննին։ 551 (1102) թվին ծառզարդարի տոնին ծռազատիկ արին տասը ազգեր. հայերը և ասորիները ուղիղ մնացին։ 571 (1122) թվին Դավիթ թագավորը գրավեց Տփղիսը։ 573 (1124) թվին Դավիթ թագավորը տաճիկներից գրավեց Անին և մեռավ. թագավորեց նրա որդի Դեմետրեն։
607 [1158] թվին մեռավ Դեմետրե թագավորը, և գահ նստեց նրա որդի Դավիթը։ 610 (1161) թվին թագավորեց մեծ Գորգին և ուժգին պատերազմով ջարդեց Շահարմենին։ 612 (1163) թվին Ելադուզ Աթաբեկը եկավ Անի, Մեծ Գորգին գրավեց այն։ 615 (1166) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ։ 617 (1168) թվին ահավոր երկրաշարժ եղավ Երզնկայում, տասներկու հազար մարդ մեռավ։
625 (1176) թվին Երուսաղեմի թագավորը ջարդեց Սալահադին
- ↑ Բնագրում կոտորեցաւ է, որը կարծում ենք եղած պիտի լինի կատարեցաւ: