Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Իսրայելի ժողովրդի անցյալ ու թշվառ վիճակը։ Երեմիայի ողբը Հին կտակարանի գրքերից մեկն է։ (էջ 54)։

52. Խորենացին բարձր կրթություն ստացած օտար երկրներից (Ասորիք, Հունաստան, Եգիպտոս) վերադարձել է Հայաստան, տեսել է, որ ոչ Սահակ Պարթև կա, ոչ էլ Մեսրոպ Մաշտոցը: Սահակ Պարթևին առաջին անգամ պարսիկները գահընկեց արին, բայց նա կրկին վերադարձավ կաթողիկոսական գահը, բայց այս անգամ փեսան (Սահակը) անդարձ հեռացել է։ (էջ 54):

53. Տիգրանակերտ, այլ անունով կոչվում է Նփրկերտ, Մարտիրոպոլիս, Մուֆարղին, այժմ թուրքերը կոչում են Ֆարկին կամ Սիլվան, հիմնադրել է Տիգրան Մեծը մ.թ.ա. 77 թվին։ Ամիդը կապ չունի Տիգրանակերտի հետ, Ամիդը գտնվում է Միջագետքում և այժմ կոչվում է Դիարբեքիր։ (էջ 68):

54. Միջերկրեայ գաւառք ասելով Դավրիժեցին հասկանում է Հայաստանի միջնաշխարհը, որ ընդգրկում է Այրարատը, Տայքը, Սյունիքը, Վասպուրականը, Մոկքը, Տուրուբերանը, Ծոփքը և Բարձր Հայքը։ (էջ 69)։

55. Ղուլար աղասի - հավատարիմ ծառաներից կազմված զինվորների հրամանատար։ Շահի հավատարիմ ծառաները հետագայում դառնում էին շահի թիկնապահական գնդի զինվորներ՝ մի տեսակ ենիչերիներ։ (էջ 70)։

56. Աշտարակի շրջանի գյուղերից, որ ընկած է Քասախ գետի աջափին: Աշտարակից հյուսիս-արևելք երեք կմ-ի վրա։ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում են գտնվում այժմյան Աշտարակ քաղաքը և Կարբի գյուղը: (էջ 72)։

57. Օհանավանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի նույնանուն գյուղում։ (էջ 73)։

58. Օշականը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի այն գյուղն է, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ (էջ 74)։

59. Գեղարքունիքը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի չորրորդ գավառն է, որ համապատասխանում է այժմյան Մարտունու և Կամոյի (Քավառի) շրջաններին։ (էջ 74)։

60. Ապարանի գավառը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառն է, որ տարածվում է Քասախ գետի վերին հոսանքների մասերում, ընկնում է Արագած և Ծաղկունյաց լեռների միջև։ (էջ 74)։

61. Կոտայքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի 16-րդ գավառն է, որ գտնվում է Երևանից արևելք։ Հնում Երևանը մտած է եղել Կոտայքի սահմաններում։ Դժբախտաբար այդ միակ հին շրջանի անունը, որ մնացել էր մինչև վերջերս, այդ էլ փոխվել է Աբովյանի շրջանի։ Կոտայք է կոչվում այժմ Հին Բարձարի, հետագայում՝ Ելկավան (Երկավան՝ երկու վանք ունեցող) գյուղը։ (էջ 74)։

62. Ծաղկունյաց ձորը այժմյան Հայաստանի Ծաղկաձորն է, որ գտնվում է Հրազդանի շրջանում։ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի նշանավոր վայրերից է, որ կոչվել է նաև Ծաղկոցձոր: Գտնվոմ է Հրազդան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։ (էջ 74)։

63. Գառնու ձոր ասելով պատմիչը հասկացել է այժմյան Հայաստանի