քառասուն տարի դատավորություն արեց: Բայց իր զավակների վերաբերյալ անհոգ ու անտարբեր, ուստի պատժվեց աստծու կողմից։ (էջ 229)։
120․ Այստեղ Դավրիժեցին հիշում է Խորենացու «Ողբի» խոսքերը․ «Ողորմիմ քեզ եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին, ի քաջեն զրկեալ ի հովուէ եւ ի հովուակցէ…»: (էջ 230):
121. Վերին աշխարհ Հայոց արտահայտության տակ պետք է հասկանալ Սյունիքը, և ոչ թե Բարձր Հայքը՝ Կարինը։ (էջ 230)։
122. Հովհան երրորդ Իմաստասեր Օձնեցի։ Այժմյան Ալավերդու շրջանի Օձուն գյուղից էր: Կաթողիկոս դարձավ 717-728 թվերին։ 719 թվին գնաց Դամասկոս Օմար Բ ամիրապետի մոտ եկեղեցին հարկից ազատելու և քրիստոնյաների դեմ հալածանքը դադարեցնելու համար։ Նա նշանավոր մատենագիր է։ Հայտնի երկասիրություններն են՝ «Ատենաբանութիւն», «Կանոնք», «Մեկնութիւն ժամագրոց», «Հիմնարկէք և օրհնությիւն եկեղեցւոյ» և այլն: «Պատմութիւն» ասելով [այստեղ] պետք է հասկանալ «Ցաղագս կարգաց եկեղեցւոյ» [Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ «Մատենագրութիւնքը» , Վենետիկ 1953, էջ 98-120] գործը։ (էջ 237)։
123. Օհանավանք կամ Յովհաննավանք Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի վանքերից է, որ այժմյան Աշտարակի շրջանի Օհանավանք գյուղում է գտնվում։ Ըստ ավանդության վանքը գոյություն ունի հնուց ի վեր։ Ղազար Փարպեցին է եղել վանքի առաջնորդը և իրենից հետո առաջնորդ է կարգել Հովհաննես անունով մեկին։ Ներկայիս եկեղեցին հիմնովին ավարտվել է 1217 թվականին։ (էջ 243)։
124. Բարմը, ինչպես ասում Է Դավրիժեցին, Աղբակ գավառն է: Սա Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից է։ Գավառի կենտրոնը եղել Է Հադամակերտ քաղաքը, որ այժմ թուրքերը անվանում են Բաշկալե: Սրանից քիչ հեռու Սուրբ Խաչ վանքն Է։ (էջ 248)։
125. Էրնկան գյուղը դարասկզբին 45 տուն հայ է ունեցել, գյուղում եղել է եկեղեցի 1660 թվականից։ Գյուղը Ս. Բարդուղիմեոսի վանքից հեռու է եղել մոտ 10 կմ։ Հաստատ փաստեր կան, որ 800 տարի առաջ գյուղը ունեցել է 500 տուն։ (էջ 248)։
126. Դավրիժեցին զուգահեռ է անցկացնում հրեական առաջնորդների հաջորդության և հայ կաթողիկոսների փոխնորդության միջև։ Մովսես մարգարեի մահից հետո առաջնորդությունը Հեսուն է վերցնում (ելք ժէ, 8-16 Թիւք ԺԴ 6)։ Եղիան ըստ աստվածաշնչական ավանդության երկինք է վերանում, վերարկուն ու առաջնորդությունը թողնում է իր աշակերտ Եղիսեին (Գ Թագ. ԺԷ-ԺԹ և Դ Թագ. Ա 2): (էջ 250):
127. Գորղա երկու կամ չորս գլուխ սաղմոս է, որ ընդունված է իբրև մեկ ամբողջություն, որ վերջանում է փառք հօր բանաձևով։ (էջ 254)։
128. Աստվածածնի փոխման [երկինք վերանալու] տոնը կատարվում է օգոստոսին։ (էջ 266)։
129. Ավագ պասը մեծ զատկի կամ Քրիստոսի հարության տոնի պասն է, որ շարժական է։ Հին Ժամանակ պասը պահում էին միայն աղ ու հաց ուտելով, ուստի պասը կոչվում էր աղուհացք, որ մասնավորվեց հատկապես իբրև Քրիստոսի հարության՝ մեծ զատկի պասի համար։ (էջ 266)։