Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

130. Խաչվերացի տոնը կոչվում է նաև Սուրբ խաչ։ Այս տոնը կատարվում է սեպտեմբերի առաջին կեսին։ (էջ 269)։

131. Ծաղկազարդի տոնը շարժական է, կապված է զատկի հետ, կատարվում է մի շաբաթ առաջ, կոչվում է նաև ծառզարդար։ (էջ 272)։

132. Աստապատը գյուղաքաղաք էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի նախկին գավառում՝ Արաքսի այս ափին։ (էջ 273)։

133. Արարգը Դարաշամբին մոտ գյուղ պետք է լինի։ (էջ 273)։

134. Մեղրին այժմ քաղաքատիպ ավան է, համանուն շրջանի շրջկենտրոնն է։ Երևանից հեռու է 264 կմ դեպի արևելք, հնում կոչվել է Արևիք, որ մտնում էր Սյունյաց նահանգի մեջ։ (էջ 273):

135. Երնջակ գավառը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի աոաջին գավառն է եղել, հարավից սահմանակից է եղել Արաքսին, արևմուտքից Նախիջևանին, հյուսիս-արևմուտքից Ճահուկին, հյուսիսից Ծղուկ և Գոդթն գավառներին։ Երնջակի գյուղերից նշանավոր է Ապրակունիսը, որի մոտ կառուցված է Ս. Կարապետ վանքը։ (էջ 273)։

136. Արտազ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 15-րդ գավառն էր, որի կենտրոնը Մակու բերդաքաղաքն է, որ ընկնում է Փոքր Մասիսից հարավ։ Հնում կոչվել է Շավարշան։ Ըստ ավանդության այդտեղ է նահատակվել Հայաստանում քրիստոնեության քարոզիչ Թադեոս առաքյալը, որի պատվին Մակուից քսան կմ հարավ-արևելք կառուցվել է Թադեոս Առաքյալի վանքը (էջ 275)։

137. Մուղնին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղ է, որ այժմ միացած է Աշտարակ քաղաքին: Հայտնի է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին, որ մեծ ուխտատեղի է։ (էջ 276)։

138. Ուշին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղերից մեկն է, որ շրջկենտրոն Աշտարակ քաղաքից 5 կմ հյուսիս է գտնվում։ (էջ 276)։

139. Օշական գյուղը հայտնի Է իբրև Մեսրոպ Մաշտոցի աճյունի հանգստավայր, Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի հնագույն գյուղերից մեկը, որ Աշտարակ քաղաքից արևմուտք 6 կմ հեռավորության վրա է: (էջ 277)։

140. Բջնին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Վարաժնունիք գավառի գյուղերից է: Այժմ ՀՍՍՀ Հրազդանի շրջանում է, շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք։ Հայտնի է իր հանքային «Բջնի» կոչվող ջրով։ Այստեղ 7-րղ դարում կառուցվեց Ս. Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցին։ Գրիգոր Մագիստրոսը 1031 թ. կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, որ այժմ կանգուն է։ (էջ 277)։

141. Քասախ գետը սկիզբ է առնում Այրարատյան նահանգի Նիգ գավառից (Ապարան) հոսելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է Աշտարակի միջով և մտնում Այրարատյան դաշտը։ (էջ 277)։

142. Այս կամուրջը մինչև այժմ էլ կա Աշտարակում, սակայն այլևս երկրորդական դեր Է կատարում, որովհետև դրանից ներքև կառուցված է շատ մեծ բարձրությամբ հսկա մի կամուրջ, որի վրայով անցնում Է Երևան-Լենինական, Երևան-Կիրովական խճուղին։ (էջ 278)։