Էջ:Arakel of Tabriz, History.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

179. Տես ծանոթ. 169։

180. Վարպետ Մինասը նորջուղայեցի նկարիչ է եղել։ Ըստ Տեր Հովհանեանցի՝ Մինասը եղել է Զոհրաբյան Մկրտչի որդին, որ ինքնապարապումով դարձել է այնպիսի նկարիչ, որ արվեստով Պարսկաստանի ոչ մի նկարչի չի զիջեր: Տե՛ս Հարութիւն Տէր Հովհանեանց, Պատմութիւն նոր Ջուղայեցու, Նոր Ջուղա, 1880, էջ 154 (էջ 321):

181. Վարպետ Հակոբջանի հիշատակությամբ Դավրիժեցին իր խոսքը ավարտում է նրա մասին։ Բացի Դավրիժեցու հիշատակումից, այլ տեղեկություն նրա մասին չկա: (էջ 321):

182. Ամասիան աշխարհի հնագույն քաղաքներից է․ ըստ ավանդության կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայր Ամասիան։ Գտնվում է Թուրքիայում Սամսոն-Սեբաստիա երկաթգծի վրա։ (էջ 325)։

183. Հռոմկլան, որ կոչվել է նաև Հռոմեական կլա, Հռոմ քար, բերդաքաղաք էր Եփրատեսիա նահանգում Եփրատի աջ ափին։ Բերդաքաղաքը անառիկ էր. 1115 թվականին Գրիգոր Պահլավունին գնում է բերդը և այնտեղ հիմնադրում ու ավարտում է երկու հոյաշեն եկեղեցի և կաթողիկոսական աթոռը Ծոփքից (Չորրորդ Հայքում) փոխադրում Հռոմկլա։ Մինչև 1292 թիվը այստեղ է հայոց կաթողիկոսական աթոռը։ 1292 թվականին եգիպտացիք գրավում են Հռոմկլան, բնակչության մի մասին սրածում են, գերում են Ստեփանոս Դ հայ կաթողիկոսին։ Այդ տարվանից հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլայից փոխադրվում է Սիս [տես 88]։ (էջ 325):

184. Տապանակը այն նվիրական արկղն է, որ ներսից ու դրսից պատված էր ոսկով և որի մեջ զետեղված էին հրեական օրենքների աստվածադիր տախտակները։ Տապանակը հրեաների համար սրբազնագույն առարկա էր։ Փղշտացիների հետ պատերազմելիս վերջիններս գերեցին տապանակը (Ա թագ., Դ)։ Սակայն հենց այնտեղ նրանց մոտ տապանակը իբր պատժեց փղշտացիներին, ուստի վերադարձրին և հանձնեցին իսրայելցիներին [Ա Թագ., Է1]։ Դավրիժեցին ակնարկում է տապանակի այդ պատիժը։ (էջ 325)։

185. Մեծ Հայքի Վասպուրական նահանգում է գտնվում Բերկրի քաղաքը, Վանից հյուսիս-արևելք 77 կմ-ի վրա է: Բերկրիի մոտ մի լեռան վրա է շինված Սուրբ Աստվածածնի Արգելան վանքը։ (էջ 326)։

186. Արծկե քաղաքավանը (Ալջավազ) գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արծկե գավառում։ Գավառը ընկնում է Խլաթի, Բուլանուխի, Մանազկերտի և Արճեշի մեջտեղում. հարավ-արևելքից սահմանագծվում է Վանա լճով: (էջ 326):

187. Խոսքը վերաբերում է Սքանչելագործ սուրբ նշան կամ Պատերազմի սուրբ նշան կոչված վանքին, որ գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բզնունիք գավառում։ Սա շատ նշանավոր վանք է եղել, որին պատկանել է շրջակայքի 30 գյուղ։ (էջ 326)։

188. Ջհանշահը կարակոյունլուների (թուրքմեն վաչկատուն ցեղեր) ամենախոշոր թագավորն էր, որ նվաճել է նաև Իրանը։ (Հայաստանը դրանց տիրապետության տակ էր։) Իրենց դրոշակի վրա սև խոյ էր նկարված, դրա