Էջ:Arakel of Tabriz, History.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծերեր ու տղաներ, մատղաշ մանուկներ միասին մեռան, նրանցից ոչ մեկը դուրս չեկավ։ Ջալալիները, որ քարայրի դռանը հսկում էին, իմացան, թե փախած մարդիկ, որ քարայրի մեջ էին, չհնազանդվեցին իրենց, այդ պատճառով երկմտելով կասկածի մեջ էին գտնվում։ Եվ երբ ջալալիները նույն գավառից մի այլ տղամարդ բռնեցին և ստիպեցին ցույց տալ ապրանքների տեղերը, նա սպանության սարսափից ասաց․ «Եկեք ինձ հետ, որ գնանք Քոռադարան և այնտեղ ձեզ ցույց կտամ ապրանքները»։ Երբ նրանք գնացին, այդ ժամանակ աստծու նախախնամությամբ ինչ-որ մարդիկ, որ նույն թաքստոցից (քարայրից) նախապես դուրս էին եկել և իրենց ինչ-որ գործերի համար գնացել էին այլ տեղ, նույն ժամին եկան հեռվից թաքուն դիտեցին քարայրի դուռը, տեսան այնտեղ ոչ ոք չկա։ Ապա եկան քարայրի դուռը, տեսան այս ամենը կատարված, շտապ կրակը հեռու ցրեցին, վառեցին ճրագները և մտան ներս քարայրը, տեսան բոլորին ինչպես մակաղած ոչխարներ յուրաքանչյուրը իր տեղում մեռած՝ հայրը որդու հետ, մայրը դստեր, եղբայրը եղբոր, միմյանց գրկած ու մեռած։ Նրանք շտապելով նախ իրենց ընտանիքները դուրս քաշելով այրից դուրս ձգեցին և ապա ուրիշներին․ որքան կարողացան, դուրս բերին։ Եվ ումը, որ դուրս բերին, հոգ տանելով սպասավորում էին ձյուն ու ջուր էին վրաները լցնում, և աստծու շնորհիվ կենդանանում էին։ Այսպես շատերին դուրս բերելով ազատեցին դառը մահվանից. իսկ նրանց, որ չկարողացան դուրս բերել, բոլորը այդ մահով մեռան։ Եվ ովքեր թաքստոցից ելան, ջալալիների ահից այլևս չկարողացան մնալ այդտեղ, այլ շտապ մեկնեցին այդտեղից, փախան այլ տեղ իրենց անձերը փրկելու համար։ Եվ այսպես՝ Արարատյան գավառների բոլոր գյուղերը ավերի ու ոչնչացման ենթարկեցին և ուտելի ընդեղեններից ու բնակիչներից թափուր թողին։

Ապա ջալալիները մտածեցին գնալ Գեղամա գավառը, որ Գեղարքունիքն է, քանզի գիտեին, որ այնտեղ են ցորենի ու գարու ամբարները և ոչխարների հոտեր ու խոշոր անասունների նախիրներ, այսինքն՝ պախրեներ[1], շատ կան։ Այս

  1. Պախրէ հնում նշանակում էր նախիր։