Էջ:Armenia Encyclopedia.djvu/1010

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղատնտ․ տեխնիկում, սովորողների ընդհանուր թիվը՝ 2,4 հզ․ (1987)։

Կրթ․ համակարգը լուրջ վնաս է կրել պատերազմի տարիներին․ ամբողջությամբ այրվել կամ ավերվել են 49 դպրոց, 29 նախադպրոցական հիմնարկ և 50 գրադարան։ Պատերազմում զոհվել է 59 ուսուցիչ։

ԼՂՀ կրթությունը նոր վերելք է ապրել անկախացումից հետո։

Հետպատերազմյան տարիներին պետբյուջեի (կրթության ոլորտին հատկացվող գումարները 2004-ին կազմել են ՀՆԱ-ի 5,25 %-ը, 2006-ին՝ 7,4 %-ը), Հայ կրթ․ հիմնարկություն, «Առաքելություն մանկություն» սփյուռքահայ կազմակերպությունների, «Հայաստան» համահայկ․ հիմնադրամի և առանձին բարերարների միջոցներով վերականգնվել կամ կառուցվել են 150-ից ավելի դպրոց․ շենքեր (6-ը՝ Ստեփանակերտում, 18-ը՝ Ասկերանի, 18-ը՝ Մարտակերտի, 19-ը՝ Մարտունիի, 16-ը՝ Հադրութի, 4-ը՝ Շուշիի, 13-ը՝ Շահումյանի, 50-ը՝ Քաշաթաղի շրջանում)։

2006-07 ուս․ տարվանից Արցախի դպրոցներն անցել են 12-ամյա եռաստիճան միջնակարգ կրթության։

2010-11 ուսումնական տարում ԼՂՀ-ում գործել են 236 հանրակրթ․ (20,8 հզ․ աշակերտ, 4525 ուսուցիչ), 7 արվ-ի, 6 երաժշտ., 6 մարզ., 5 գեղարվ-ի դպրոցներ, 4 միջին մասնագիտ․ ուս․ հաստատություններ, 2 վարժարան, ինչպես նաև ոչ պետ․ «Էրուդիտ» ռուսական դպրոցը, Շուշիի Դանիել Ղազարյանի անվ․ երաժշտ. մասնագիտացված հանրակրթ․ գիշերօթիկ դպրոցը, Երևանի Արտաշես Շահինյանի անվ․ ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը, Արցախի պետ․ համալսարանի վարժարանը և ԼՂՀ ՊՆ ռազմամարզ. վարժարանը։

ԼՂՀ-ում գործում են 1 պետ․, 2 ոչ պետ․, Ամերիկայի հայ ավետարան․ ընկերակցության՝ 7, ՀՕՄ-ի՝ 10 նախադպրոց. հաստատություններ։

Բարձրագույն կրթություն

Ստեփանակերտում 1969-ին բացվել է Բաքվի մանկավարժ․ ինստ-ի մասնաճյուղ՝ հայկ․, ռուս․ և ադրբ. բաժիններով, որը 1973-ին վերածվել է ինքնուրույն բուհի՝ Ստեփանակերտի մանկավարժ․ ինստ-ի։ Ուսանողների թիվը հասել է մինչև 2100-ի (1987)։ 1988-92-ին ինստ-ը գործել է իբրև Վանաձորի մանկավարժ․ ինստ-ի մասնաճյուղ։ 1992-ին միավորվել է Երևանի պոլիտեխ. ինստ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ (բացվել է 1990-ին) և կոչվել Լեռն. Ղարաբաղի պետ․ համալսարան, 1995-ից՝ Արցախի պետ․ համալսարան (ԱրՊՀ)։

Արցախի պետ․ համալսարանը ԼՂՀ կրթական, գիտ․ և մշակութ․ գլխ․ հաստատությունն է։ Համալսարանի բանասիրության, օտար լեզուների, մանկավարժության, պատմության և քաղաքագիտության,