հաճախ հանդես են եկել անվանի դերասաններ Գևորգ Պետրոսյանը, Գրիգոր Ավետյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը, Իսահակ Ալիխանյանը, Պողոս Արաքսյանը, Մարի և Վարդիթեր Ֆելեկյանները, Փառանձեմը, Զաբելը, Ալմա և Ստեփան Սաֆրազյանները, Հովհաննես և Արաքս Զարիֆյանները, Քնարիկը, ինչպես նաև ռուս․, ուկր. հյուրեկ թատերախմբերը։ «Խանդամիրյան թատրոնը» նպաստել է ժողովրդի կրթամշակութ. զարգացմանը։ 1905-ին ազգամիջյան ընդհարումների հետևանքով թատրոնը հրդեհվել է. վերջին ներակայացումը Հերման Զուդերմանի «Պատիվն» էր։
Շուշիի թատեր. կյանքում նշանակալի ներդրում են ունեցել նաև Բաքվի հայոց մշակութային միությունը և Թիֆլիսի հայոց դրամատիկ․ ընկերությունը։ 1914-ին Շուշիի թատրոնը դարձել է Հայոց դրամշակութ. միության «Ազատ թատրոնը»՝ Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ։ Մինչև 1930-ական թթ. Շուշիում և Ստեփանակերտում գործել են առանձին սիրող․ թատերախմբեր, որոնց հետ ելույթներ են ունեցել Բաքվի հայկական թատրոնի դերասաններ Հովսեփ Ոսկանյանը, Մկրտիչ Թաշճյանը, Միքայել և Մարգարիտ Կոստանյանները և ուրիշներ։
1932-ին Կարո Ալվարյանի ջանքերով կազմակերպվել է Ստեփանակերտի հայկական դրամատիկ․ թատրոնը (1932-ից՝ Մ. Գորկու, 1989-ից՝ Վ. Փափազյանի անվան), որը բացվել է Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացումով։ Հիմնադիր կազմում էին Աննա Մելիքը, Ալեքսանդր Էսաչյանը, Միքայել Կորգանյանը, Արմեն Միրզոյանը, Հայկանուշ Դանիելյանը, Իվան Հովհաննիսյանը, Ս. Մանուկզադեն, Ռաֆիկ Բարսեղյանը, Ռոզա Լենկովսկայան, Ղևոնդ Դեմուրյանը։
Հետագայում թատրոնը համալրվել է նոր ուժերով, նրա հետ միավորվել են Շուշիի կոլտնտեսային (խորհտնտեսային) պետական շրջիկ (1942), Բաքվի Լևոն Երամյանի անվան պետական դրամատիկ. (1949) թատրոնները։
Թատրոնն իր գոյության ընթացքում բեմադրել է հայկական, դաս. և ժամանակակից դրամատուրգների ավելի քան 400 պիես՝ նպաստելով արցախահայության ազգապահպանությանը և գեղագիտական դաստիարակությանը։
Վ. Փափազյանը տարբեր տարիների (1933, 1946, 1958, 1960) Ստեփանակերտի դրամատիկ․ թատրոնի թատերախմբի հետ խաղացել է Օթելլո, Համլետ, Դոն Ժուան, Կորրադո (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», Ժան-Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան», Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»)։ Այստեղ հանդես են եկել նաև նշանավոր դերասաններ Ժասմենը, Լ. Արամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։
Թատրոնի կայացմանն ու զարգացմանը նպաստել են դերասաններ Մ. Կորգանյանը, Գեղամ Հարությունյանը, Թամար Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Թագուշ Սահակյանը, Մարգո Բալասանյանը, Բենիկ Օվչյանը, Զինավոր Գևորգյանը, Մամիկոն Միքայելյանը, Նվարդ Ասատրյանը, Սուրեն Համզոյանը, Միքայել Հարությունյանը, Ժորա Մովսիսյանը, Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը, ռեժ-ներ Ի. Հովհաննիսյանը, Հովհաննես Կարապետյանը, Արտաշես Հովսեփյանը, Ռեմ Սարգսյանը, Լեոնիդ Հարությունյանը, բեմանկարիչներ Մուշեղ Սաղյանը, Գրիգոր Ծատուրյանը, Սուրեն Հովհաննիսյանը և ուրիշներ։
Ուշագրավ են ռեժ. Ի. Հովհաննիսյանի պատմահայրենասիր. թեմայով բեմադրությունները (Գուրգեն Թավրիզյանի «Մելիքի աղջիկը», ըստ Լեոյի, Բենիկ Սեյրանյանի «Սամվել», ըստ Րաֆֆու, Մուրացանի «Ռուզան», Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ»)։ Թատրոնի առաջընթացը