ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Ստեփանակերտը ԼՂՀ վարչական, արդյունաբերական, գործարար., կրթագիտական և մշակութային կենտրոնն է. այստեղ են երկրի կառավարման բարձրագույն մարմինները, դատական իշխանությունները, բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական, մշակութային և այլ հաստատություններ։
Ստեփանակերտը (490-ական թթ.-1847-ը՝ Վարարակն, 1847-1923-ին՝ Խանքենդ, 1923-ից վերանվանվել է ի պատիվ հեղափոխական Ստեփան Շահումյանի) գտնվում է Ղարաբադի լ-շղթայի արլ. նախալեռն․ մասի ոչ մեծ հարթության վրա՝ Կարկառ գետի ձախ ափին։ Քաղաքի շրջագծում են Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը։
Տնտեսությունը։ Մինչև ԼՂՀ անկախացումը Ստեփանակերտում գործել են 19 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից Ստեփանակերտի «Ղարաբաղմետաքս» կոմբինատը (արտադրանքի 95 %-ը բնական մետաքսն էր) մասնաճյուղեր ուներ մարզի տարբեր ավաններում ու գյուղերում։
Արցախյան պատերազմի (1991-94) առաջին տարիներին Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբայլուից հրետակոծվել է Ստեփանակերտը, որի հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ։ Քաղաքի ողջ տնտեսությունը գրեթե ամբողջությամբ ավերվել է ու խաթարվել։
2010-ին Ստեփանակերտում գործել են կահույքի, կոշիկի, կարի, գորգերի, գինուկոնյակի, կաթի, շինանյութերի և այլ արտադրություններ։ Հանրապետության տնտեսության ընդհանուր ծավալում քաղաքի բաժինը կազմել է՝ արդ-ը՝ 49,3 %-ը, շին-ը՝ 46,9%-ը, առևտուրը՝ 61,4%-ը, կապը՝ 70,9 %-ը, և այլն ։ Գործում են նաև առևտրի, առանձին ծառայությունների օբյեկտներ, «Ղարաբաղ-Տելեկոմ» կապի ծառայության ընկերությունը, «Արմենիա», «Երևան», «Նաիրի», «Լոտոս» և այլ հյուրանոցներ։
Ավտոճանապարհներով կապված է Երևանի (Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Երևան ավտոմայրուղի), Ասկերանի, Մարտունիի, Հադրութի, Մարտակերտի և Քարվաճառի հետ։
Կրթամշակութային հաստատություններ։ Ներկայումս գործում են 16 հանրակրթական, 1-ական արվ-ի և գեղարվ-ի դպրոցներ, 3-ական մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, բժշկ. և Սայաթ-Նովայի անվան երաժշտ. ուսումնարանները, ՀՊԱՀ-ի մասնաճյուղը, պետական 1 և ոչ պետական 5 բուհեր, Ուսուցիչների կատարելագործման ինստ-ը, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկ․ թատրոնը, Արցախի պատմաերկրագիտական, Զոհված ազատամարտիկների, Անհայտ կորած ազատամարտիկների թանգարանները, մարգադաշտեր, գրողների, կոմպոզիտորների ու նկարիչների միությունները և այլն։
Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի թիմը (հիմն.՝ 1927, մինչև 2008-ը գործել է տարբեր անուններով, 1992-95-ին չի գործել) 2004 և 2009-ին դարձել է ԼՂՀ չեմպիոն։
Քաղաքի 1-ին հատակագիծը կազմվել է 1926-ին (ճարտ.՝ Ալեքսանդր Թամանյան), 2-րդը՝ 1938-ին (ղեկ.՝ ճարտ.՝ Նիկոլայ