Էջ:Armenia Encyclopedia.djvu/1085

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թումանյան Յուրի Բոգդանի՝ Ալմա Աթայի Նոր հրապարակի շենքերի համալիրի ճարտ-յան համար (համահեղ․)

Հարությունյան Լյովա Նահապետի՝ արտադրության բարձրարդյունավետության և աշխատանքի որակի, նյութերի խնայողական ծախսման, շին-յան առաջադիմական մեթոդների արմատավորման գործում ներդրած անձն․ մեծ ավանդի համար

Ալվանջյան Ասյա Դանիելի՝ ստեղծագործ․ նախաձեռնության և ակտիվության, գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման և դրանց վերամշակման որակի բարելավման գործում ներդրած անձն․ մեծ ավանդի համար

Մարտիրոսյան Աշոտ Արմենակի՝ տեխնիկայի բարձրարդյունավետ օգտագործման, առաջադիմական տեխնոլոգիայի ներդրման և բարձրորակ կերի արտադրության ավելացման համար

1983 Պողոսյանց Ելենա Երվանդի՝ մարդու քրոմոսոմը նորմայում և ախտաբանության ժամանակ ուսումնասիրությունների համար (համահեղ․)

Չավուշյան Ռաֆիկ Եղիշեի՝ Թուրքմ. ԽՍՀ Դաուլետաբադ-Դոնմեզյան գագակոնդենսատային եզակի հանքավայրի հայտնագործման, հետազոտման, արագ ու բարձրարդյունավետ շահագործման համար (համահեղ․)

Տեր-Խաչատուրով Արկադի Համբարձումի՝ Ադրբ. ԽՍՀ նավթավերամշակման արդ-յան արտադրանքի արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարման և ինֆորմացիոն համակարգ մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

Մելքոնով Սեմյոն Ստեփանի՝ տեխ. առաջադիմական լուծումներ մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

Մարտիրոսյան Վլադիմիր Հովհաննեսի՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության որակի բարելավման գործում անձն․ խոշոր ներդրման համար

Օհանյան Հակոբ Վարդգեսի՝ նավթի և գազի արտադրության տեմպերն ավելացնելու համար

Ախոյան Բեգլար Մեսրոպի՝ առաջավոր տեխնոլոգիա յուրացնելու և ներդնելու, տեխնիկայի բարձրարդյունավետ օգտագործման ու բարձրորակ կերի արտադրությունն ավելացնելու համար

Սարգսյան Թոմ Եսայու, Գասպարյան Լևոն Խաչիկի, Մկրտչյան Ժիրայր Արտաշեսի՝ հաշվող․ տեխնիկայում կատարած աշխատանքների համար

Եղիազարով Բորիս Քրիստափորի՝ Արկտիկայի և Համաշխարհային օվկիանոսի երկրբ. ուսումնասիրությունների համար

Թովմասյան Մարտին Լևոնի՝ «Տարվա լավագույն նախագիծ»

1984 Խաչկուրուզով Գեորգի Հակոբի՝ անհատական նյութերի և մթերքների այրման մասին տվյալների համակարգ ստեղծելու աշխատնքների շարքի համար (համահեղ․)

Մամիկոնով Հակոբ Գասպարի՝ ԷՀՄ-ների կիրառումով կազմակերպական կառավարման համակարգերի տես. հիմունքներ մշակելու, այդ համակարգերը լայնորեն ներդնելու համար (համահեղ․)

Ավակիմով Ալբերտ Արամի՝ Բայկալ-Ամուրի երկաթուղային մայրուղու բարդ պայմաններում կամուրջների կառուցման նոր մեթոդների համար (համահեղ․)

Կալունյանց Գալուստ Հակոբի՝ սննդամթերքների նոր տեսակների անթափոն արտադրության տեխնոլոգիայի ստեղծման և արդ-յան մեջ ներդնելու համար (համահեղ․)

Գրիգորյան Լարիսա Տրոֆիմի՝ 4-րդ դասարանի «Ռուսաց լեզու (15-րդ հրտ., 1982) և 5-6-րդ դասարանների «Ռուսաց լեզու» (9-րդ հրտ., 1982) դասագրքերի համար

Մաթևոսյան Հրանտ Իգնատի՝ «Երկրի ջիղը» գրքի (1982) համար

Քալաշյան Պավել Հարությունի՝ արտադրանքի աճի և արդյունավետության բարձրացման ռեգերվների հետազոտման և օգտագործման գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար (համահեղ․)

Ռամազյան Ֆրունզե Իշխանի՝ մետալուրգ․ և հանքահանման սարքավորումների աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Մարիկյան Վոլոդյա Սուրենի՝ ստեղծագործ․ նախաձեռնության և ակտիվության, հացահատիկային մշակաբույսերի բարձր ու կայուն բերք ստանալու առաջադիմական տեխնոլոգիա կիրառելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար

Պետրոսյան Հմայակ Պետրոսի՝ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և վերանորոգման, ջրատնտեսական ու գյուդատնտեսական շին-յան ժամանակ աշխատանքի բարձրարդյունավետության և որակի համար

Աղամիրզյան Ռուբեն Սերգեյի՝ Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան դրամատիկ․ թատրոնում Ալեքսեյ Տոլստոյի «Իվան Ահեղի մահը», «Ցար Ֆեոդոր Իվանովիչը», «Ցար Բորիսը» եռերգության բեմադրության համար

Մանուկյան Հենրիկ Շմավոնի՝ հզոր CO2-լազերների ստեղծման համար

1985 Հայրյան Արսեն Պետրոսի, Պոդոլյան Վլադիմիր Յակովի՝ բժշկ. աշխարհագրության տեսության ու մեթոդների մշակման և ժողտնտեսության մեջ ներդնելու համար (համահեղներ)

Շահվերդով Վիկտոր Աբրահամի՝ «Իսկրա-226» ԷՀՄ-ի հիման վրա պրոբլեմային կողմնորոշման հաշվող․ համալիրների ընտանիք ստեղծելու և ժողտնտեսության մեջ ներդնելու համար (համահեղ․)

Առաքելյան Սերգեյ Կարապետի՝ Ուրենգոյ-Ուժգորոդ գազամուղի մեծ հուսալիության ստորջրյա անցուղիների նախագծման և շին-յան համար (համահեղ․)

Ազարյան Ներսես Նիկոլայի՝ գազի արդյունահանման տեմպերն արագացնելու գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Մկրտչյան Վալենտինա Նիկոլայի՝ աշխատանքային ակնառու նվաճումների, արտադրության տեխնիկայի և տեխնոլոգիայի կատարելագործման մեջ անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Բալասանյան Արկադի Աշոտի՝ ժողսպառման ապրանքների թողարկման և դրանց որակի բարելավման գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Սարգսյան Պողոս Ղազարի՝ շին-յան և շինանյութերի արտադրության արդյունավետության բարձրացման, նյութ․ և ջերմաէներգետիկ. ռեսուրսների ծախսերն իջեցնելու գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Վարդանյան Վարդան Հարությունի՝ շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, բանջարանոցային և. գյուղտնտեսական այլ բույսերի կայուն աճն ապահովելու, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու համար

Նահապետով Ռոդիոն Ռաֆայելի՝ դերասան, ռեժիսոր, «Տորբեդակիրներ» ֆիլմի համար

Սանդախչիև Լև Ստեփանի՝ միկրոսյունավոր հեղուկային քրոմատոգրաֆիայի եղանակի մշակման և «ՕԲ-4» հեղուկային քրոմատոգրաֆների արտադրության կազմակերպման համար (համահեղ․)