Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակուցների, վիրուսների, բշիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ հատկությունների ուսումնասիրություններ։ Բացահայտվել է գենոմային ԴՆԹ-հիպերռեպլիկացիայի երևույթը, ցույց է տրվել, որ այն գենոմի ակտիվացման պահեստային մեխանիզմն է՝ կենսբ. համակարգերի զարգացման՝ էվոլյուցիոն շարժընթացներում ամրապնդված հիմնարար դրսևորումը (Յու. Մաղաքյան, Ե. Կարալովա)։ 1970-ական թթ-ից կատարվել է երկարատև կուլտիվացված ուռուցքային բջիջների և նրանց հիբրիդների իմունաբան. և իմունաքիմիական վերլուծություն, որը կարևոր է բջջի մոլ. կենսաբանության մի շարք արդիական բնագավառների զարգացման համար (Յու. Ալեքսանյան)։ Սահմանվել է B. thuringiensis H-14 սերոտիպի արտաքրոմոսոմային ԴՆԹ-ի սանդղակի համեմատ․ բնութագիրը։ Ուսումնասիրվել է E. coli-ի բջիջներում SRC օնկոգենից անջատված pJZA-GH-պլազմիդի տրանսկրիպցիան և էքսպրեսիան։ Ստացվել են ցուլի աճի հորմոնի գեն պարունակող տրանսգենային մկներ։

Ուսումնասիրվել է կրեատինկինազ ֆերմենտի ակտիվ կենտրոնի տեղադրությունը, E.coli-ի մուտանտ շտամից անջատվել և նկարագրվել է նոր պուրիննուկլեոզիդֆոսֆորիլազա II ֆերմենտը, սահմանվել է նրա գենետիկ․ բնութագիրը, բացահայտվել մոլ. կառուցվածքը (Ժ. Հակոբյան և ուրիշներ)։ Պարզվել է նաև սալմոնելներում հակաբիոտիկակայունությունը միջնորդող R-պլազմիդային ԴՆԹ-ի մասնակցությունը բջիջների նյութափոխանակության և թաղանթային կառուցվածքների գենետիկ․ կայունության կարգավորմանը, ինչպես նաև բացահայտվել է, որ Salmonella derby շճատեսակի R-պլազմիդը կոդավորում է ԴՆԹ-պոլիմերազա I-ը, որը կարևորագույն ռեպարացիոն ֆերմենտ է։

Սալմոնելների կլինիկ․ շտամների հետազոտման ընթացքում ստացվել են ճշգրիտ տվյալներ, որոնք ցույց են տալիս պլազմիդակրման դերը ախտաբան․ վիճակի զարգացման մեջ, ինչպես նաև աղիք․ կենսահամակեցությունների խախտման շարժընթացում (Ժ. Կծոյան)։

ԵԲԻ-ում (այժմ՝ ԵՊԲՀ) ուսումնասիրվել են գլխուղեղում ՌՆԹ-ների տարբեր դասերի քանակ․ կազմը, նրանց կենսասինթեզի ու քայքայման ֆերմենտների ակտիվությունները՝ կախված ԿՆՀ-ի կարգավիճակից (Գ. Խաչատրյան)։ ԵՊՀ-ում պարզվել է գլխուղեղի և լյարդի բջիջների քրոմատինի ոչ հիստոնային սպիտակուցների կազմում կորիզաթաղանթային բաղադրամասեր պարունակող կառույցների առկայությունը, որոնց քանակությունն զգալիորեն աճում է ստերոիդ բնույթի հորմոնների ազդեցությամբ (Գ. Փանոսյան)։ Սրտաբանության ինստ-ում ուսումնասիրվել են մկանային սպիտակուցների տարբեր պոպուլացիաները սրտամկանի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի գերբեռնվածության վիճակներում (Ս. Հովհաննիսյան)։

1990-ական թթ-ից ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ում և ԵՊՀ կենսաբանության ֆակ-ում զարգացրել են բջջային կուլտուրաների ստացման տեխնոլոգիաներ։ Երկարատև ապրող և ռեգեներացիայի ենթարկվող մորֆոգենեզի ունակ բուս․ բջջային կուլտուրաների կիրառմամբ ստացել են կենսունակ միջընտանեկան հիբրիդային օրգանիզմներ, զարգացրել են մեկուսացված պրոտոպլաստների օգտագործմամբ կենսաճարտարագիտական եղանակներ (Հ. Վարդապետյան), բջջային կուլտուրաների ստացման տեխնոլոգիաներն օգտագործվել են նաև ՀՀ ֆաունայի անհետացող և հազվադեպ տեսակների պահպանման նպատակով (Յու. Պոպով, Ե. Շչերբակովա)։

Ուսումնասիրվել են բջջային պրոլիֆերացիայի կարգավորման շարժընթացները։ Քիմիական նյութերի, պոտենցիալ դեղամիջոցների և շրջակա միջավայրի աղտոտիչների ազդեցության in vitro ուսումնասիրության համար ստեղծվել են ժամանակակից թեստ-համակարգեր (Գ. Գասպարյան)։ Մարդու և կենդանիների բջջային կուլտուրանների ուսումնասիրություններով բացահայտվել են կայուն բջիջների առաջացման ժամանակ վիրուսների ընտրող․ ազդեցության մեխանիզմները։ Ցույց է տրվել, որ անէուպլոիդ գենոմով բազմակորիզակային բջիջներում վիրուսներն առաջացնում են ապոպտոզ և կարող են ձևափոխել բջիջները՝ առաջացնելով դիպլոիդ պոպուլացիաներ (Զ. Կարալյան)։

ԵՊՀ կենսաբանության ֆակ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում կատարվում են գենաթունաբան. ուսումնասիրություններ՝ շրջակա միջավայրն աղտոտող գործոնների և նոր սինթեզած դեղանյութերի ազդեցության պարզաբանման համար (Ռ. Հարությունյան, Գ. Հովհաննիսյան), իսկ ֆիզիկայի ֆակ-ի մոլ. ֆիզիկայի ամբիոնում՝ նուկլեինաթթուներ-լիգանդ համակարգերը, նրանց մեջ ընթացող խմբային անցումները, ԴՆԹ-ի Փոխազդեցությունները կենսաակտիվ միացությունների, մասնավորապես դեղաբան. նշանակություն ունեցող պորֆիրինների հետ (Ս. Հարությունյան, Ե. Դալյան)։ Մշակվել է նուկլեինաթթուներում ազոտական հիմքերի հետ լիգանդների ընտրող․ փոխազդեցությունների ուսումնասիրման նոր եղանակ (Ս. Հարությունյան)։

ՄԿԻ-ում աշխատանքներ են կատարվում նաև բջջային ակտիվության կարգավորման մոլ. մեխանիզմների բացահայտման ուղղությամբ՝ բջջային, ենթաբջջային, թաղանթային, գենետիկ․ և իմուն․ համակարգերի մակարդակով։ Պարզվել են նշված մեխանիզմների խախտման շարժընթացները տարբեր ախտաբան. վիճակներում (Ա. Բոյաջյան, Յու. Թադևոսյաև, Կ. Նազարյան, Կ. Ղազարյան, Ժ. Կծոյան, Լ. Հովսեփյան, Վ. Այվազյան, Լ. Ներսեսովա)։ Հետազոտությունների հիման վրա մշակվել և արտոնագրվել են մի շարք հիվանդությունների ախտորոշման ու բուժման եղանակներ։

2007-ին ինստ-ում ստեղծվել է բջջային կուլտուրաների հավաքածու և տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց գենոմային ԴՆԹ-ի