Էջ:Armenia Encyclopedia.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ծախսը ՀՀ Արմավիրի մարզում մոտ 82 մ/վ է, Ադրբեջանում (Կարադոնլի)՝ 286 մ/վ, հոսքը՝ մոտ 7 մլրդ մ3։

Ախուրյանը, մինչև Կարախան վտակի միախառնումը, մոտ 70 կմ հոսում է ՀՀ տարածքով, ապա՝ ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Սկիզբ է առնում Արփիի լճի ջրամբարից՝ 2017 մ բարձր-ից։ Երկար․ 186 կմ է, ջրհավաք ավազանը՝ 9700 կմ²։ Տարեկան միջին ծախսը 34,4 մ/վ է (Հայկաձոր գ.), առավելագույնը՝ 529 մ3/վ (28.04.1969), հոսքը՝ 847, 4 մլն մ³։

Հրազդանը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից։ Երկար 141 մ3 է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ² (առանց Սևանա լճի)։ Սևան-Հրազդան կասկադի կառուցումից (1962) հետո գետի տարեկան միջին ծախսն ակունքում եղել է 44,5 մ³/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է։

Որոտանը կամ Բարգուշատը կազմավորվում է 2 գետակից, որոնք սկիզբ են առնում Սյունիքի բարձրավանդակի արմ. կողմի 2 փոքր՝ 3062 մ բարձր․ լճերից։ Երկար 179 (ՀՀ-ում՝ 119) կմ է, ջրհավաք ավազանը՝ 2525 կմ²։ Տարեկան միջին ծախսը 21,8 մ³/վ է, առավելագույնը՝ 350 մ³/վ (1968), հոսքը՝ 677,3 մլն մ³։

Դեբեդը կազմավորվում է Ձորագետի և Փամբակի միախառնումից։ Փամբակի հետ երկար․ 178 կմ է, ջրհավաք ավազանը՝ 4080 կմ² (ՀՀ-ում՝ համապատասխանաբար՝ 152 կմ և 3790 կմ²)։ Տարեկան միջին ծախսը 35,5 մ³/վ է (Ախթալա ք.), առավելագույնը՝ 760 մ³/վ, հոսքը՝ 1120 մլն մ³։

Լճերը։ ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մյուս լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագած լ-զանգվածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ և այլն (Գեղամա լ- շղթայում), Գազան, Կապուտան և այլն (Զանգեզուրի լեռներում), Սև, Ալ և այլն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ բարձրլեռն. գոտում են, որտեղ բարձր լ-գագաթների (Աժդահակ, Արմաղան և այլն) վրա կան նաև խառնարանային լճեր։ Աշոցքի սարահարթում է Արփի լիճը (1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի), Տավուշի մարզում՝ Պարզ լիճը (բարձր․՝ մոտ 1350 մ), Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։

Սևանը Հայկ․ լ-աշխարհի՝ մեծությամբ 3-րդ լիճն է, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր և նավարկելի մեծ լճերից։ Միջլեռն․ գոգավորությունում է՝ շրջապատված Արեգունու, Սևանի, Արլ․