Էջ:Armenia Encyclopedia.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայքարի արդյունավետ միջոցառումներ, որոնց շնորհիվ նշված հիվանդությունները խիստ նվազել են (Ա. Թադևոսյան, Ե. Մանվելյան, Ս. Կոշտոյան)։ Հատկապես կարևոր են կարմրուկի (Ա. Զաքարյան, Ա. Դանիլով և ուր.), քութեշի (Ա. Աստաբացյան), կապույտ հազի (Ա. Հարությունյան), համաճարակային պարոտիտի (Մ. Գարասեֆերյան) բնագավառներում ձեռք բերված հաջողությունները։

Վիրուսային լյարդաբորբերի հետազոտություններով պարզաբանվել են այդ հիվանդությունների պատճառագիտական կառուցվածքը, Հայաստանում դրանց համաճարակաբան. օրինաչափությունները (Գ. Մելիք-Անդրեասյան, Յու. Ալեքսանյան և ուրիշներ)։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնում (վարիչներ՝ Ա. Ալեքսանյան, Կ. Դեղձունյան, Վ. Հովասափյան, Ա. Համբարձումյան՝ 1995-ից) ուսումնասիրվել են համաճարակաբանության հրատապ հարցերը և ՀՀ տարածաշրջ. ախտաբանության խնդիրները։ 1976-ին ամբիոնում կազմակեպվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առաջին լաբորատորիան Այսրկովկասում, որի գիտական մշակումները մեծ կիրառում են ունեցել թարախաբորբոքային հիվանդությունների դեմ պայքարում։ Ուսումնասիրել են «Նարինե» թթվակաթնային միկրոօրգանիզմների ու դրանց կենսագործունեության արգասիքների հակաբակտերային, հակասնկային, հակաբորբոքային հատկությունները և դրանք կիրառել թարախաբորբոքային հիվանդությունների բուժման ու կանխարգելման նպատակով, ինչպես նաև կոսմետիկ․ միջոցների արտադրության մեջ (Ա. Համբարձումյան)։ Ամբիոնը մեծապես նպաստել է Ճապոնիային «Նարինե» թթվակաթնային միկրոօրգանիզմների վաճառքին։ Ներկայումս ամբիոնի հիմն. գիտական ուղղությունը համաճարակային շարժընթացի առանձնահատկությունների ուսումնասիրությունն է նոր սոցիալ-տնտեսական պայմաններում։

1990-ական թթ-ին հանրապետությունում ներդրվել է հոսպիտալային համաճարակաբան․ համակարգը, որի արդյունքում մշակվել և կիրառվել են ներհիվանդանոցային վարակի կանխարգելման գործն․ տեղայնացված ծրագրեր (Ա. Սարգսյան, Մ. Տեր-Ստեփանյան, Հ. Նազարյան և ուրիշներ)։

ԲԿԻ-ում (այժմ՝ ԱԱԻ) Վ. Ալեքսանյանի նախաձեռնությամբ 1963-ին ստեղծվել է համաճարակաբանության (այժմ՝ համաճարակաբանության և բժշկ. ինֆորմատիկայի) ամբիոն (վարիչներ՝ Վ. Դավիդյանց, Ս. Աղաջանյան), որը հանրապետությունում համաճարակաբանության նոր ուղղությունների՝ ոչ վարակիչ հիվանդությունների (Դ. Անդրիասյան, Ա. Սողոյան, Ա. Մելիք-Փաշայան, Գ. Դումանյան), առողջության որոշիչների (Ա. Բազարչյան), օպորտունիստական վարակների՝ պնևմոցիստոզի և կրիպտոսպորիդիոզի (Մ. Մեյմարյան, Մ. Դավիդյանց) համաճարակաբանության հիմնադիրն է։ Մշակվել է ՀՀ, ԼՂՀ և հարակից տարածքների համաճարակաբան․ աշխարհագրությունը (Լ. Պարոնյան, Ա. Հայրապետյան, Ս. Աղասյան), որն ունի հատուկ պետական նշանակություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահ-յան և պետական համաճարակաբան. հսկողության կազմակերպման (Ա. Մայրապետյան, Ա. Աթաբեկյան, Ա. Վանյան, Հ. Դումանյան), առանձին վարակիչ և մակաբուծ. հիվանդությունների (Ա. Խաչատրյան, Վ. Ասոյան, Ի. Նազարյան, Ք. Գյուրջյան), կենսավտանգների և կենսաահաբեկչության (Վ. Դավիդյանց և ուրիշներ) հարցերի ուսումնասիրմանը։ ՀՀ-ում առաջին անգամ նկարագրվել են մարդկանց տրիխինելոզը, տոքսոկարոզը և ցիստիցերկոզը (Վ. Դավիդյանց, Ա. Դավիդյանց)։ Ամբիոնում մշակված տեղեկատվավերլուծ. փաթեթները ներդրվել են տարբեր երկրներում (Վ. Դավիդյանց, Ա. Նազարյան, Ա. Անդրյան)։ Իրականացվում են տարբեր միջազգային (ԱՀԿ-ի, Համաշխ. բանկի, Գլոբալ հիմնադրամի, ԱՄՆ-ի կենսատեխնոլոգ., Եվրոպ. միության) նախագծեր ու ծրագրեր։

Արմեն Համբարձումյան, Գայանե Մելիք-Անդրեասյան
Բժշկական մանրէաբանություն

Բժշկական մանրէաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1923-ին ԵՊՀ-ում մանրէաբանության ամբիոնի (վարիչ՝ Ա. Իսահակյան) հիմնադրմամբ։ Սկզբն. շրջանում զբաղվել են արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով։ Ա. Իսահակյանն առաջինն է բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիք․ վարակները և մալթայան տենդը (բրուցելոզ) հանրապետությունում։

Ուսումնասիրվել են այդ հիվանդությունների հարուցիչները, տարածման ուղիները, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Հետագայում զբաղվել են երկրամասային ախտաբանության՝ աղիք․ վարակների հարցերով (Բ. Ավետիքյան, Վ. Միքայելյան, Ա. Միրզաբեկյան, Ջ. Ահարոնովա, Լ. Ֆրանգուլյան, Վ. Շեկոյան և ուրիշներ)։

Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի (Ջ. Ամյան), վերքային վարակների (Բ. Ավետիքյան, Մ. Ալավերդյան) հարուցիչները և միկոպլազմաներով հարուցված թոքաբորբը (Ն․ Բաբայան), հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբան. տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների (մասնավորապես՝ հարվահանագեղձերի) դերն օրգանիզմի իմունային շարժընթացների կարգավորման հարցում (Վ. Շեկոյան)։

1986-ին ԵՊԲՀ մանրէաբանության ամբիոնը վերակազմակերպվել է բժշկ. մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի (վարիչ՝ Վ. Շեկոյան), որտեղ ուսումնասիրվում են իմունաբան. շարժընթացներում նյարդ․ և իմուն համակարգերի փոխազդեցության հարցեր։ Ուսումնասիրվել է հիպոթալամուսի մոդուլացնող դերը մոնոնուկլեար ֆագոցիտային