Էջ:Armenia Encyclopedia.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բժշկական ռեաբիլիտոլոգիա և սպորտային բժշկություն

Բժշկ. ռեաբիլիտոլոգիայի (վերականգնող․ բժշկություն) և սպորտային բժշկության զարգացումը հանրապետությունում պայմանավորված է 1938-ին ԵԲԻ-ում Գ. Մինասյանի նախաձեռնությամբ բուժ․ ֆիզկուլտուրայի ամբիոնի (վարիչ՝ Գ. Մինասյան՝ 1938-41) հիմնադրմամբ։ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին ամբիոնը լուծարվել է, 1946-ին վերականգնվել, 1965-ին վերանվանվել է սպորտի, բժշկ. հսկողության և բուժ․ ֆիզկուլտուրայի ամբիոնի (վարիչներ՝ Գ. Մինասյան՝ 1946-75, Գ. Հարությունյան՝ 1975-2003), 2003-ին վերակազմավորվել է բժշկ. ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի (վարիչներ՝ Է. Սեկոյան՝ 2003-2010, Ա. Պապոյան՝ 2010-12) և տեղակայվել է ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում։ 2012-ին ամբիոնը վերակառուցվել է ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության ամբիոնի (վարիչ՝ Բ. Հարությունյան)։

Գ. Մինասյանը մեծ ավանդ ունի ՀՀ-ում բուժ․ ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ու վերականգնող. եղանակների ներդրման մեջ։ Հրատարակել է 4 մենագրություն և 3 ուսումնական ձեռնարկներ։

Ամբիոնում Գ. Հարությունյանի ղեկավարությամբ հետազոտվել են դպրոցականների ֆիզիկական զարգացման, սպորտային մանկ․ սրտաբանության, ֆիզիկական աշխատունակության և հիվանդների ֆիզիկական վերականգնման հարցեր, դասավանդել է նաև Ֆիզիոթերապիա առարկան, որի շրջանակներում ուսումնասիրվել են բնական և արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա, նրանց կիրառությունը հիվանդությունների բուժման, կանխարգելման, վերականգող., առողջության պահպանման ու ամրապնդման նպատակներով։ Ս. Սեկոյանի ղեկավարությամբ կատարվել են սիրտանոթ. համակարգի ախտաբանության և մետաբոլիկ համախտանիշով տառապող հիվանդների վերականգնման վերաբերյալ աշխատանքներ, հետազոտվել է ՀՀ-ում ստեղծված ագրեկոտաբս դեղահաբի ազդեցությունը սիրտանոթ. համակարգի ախտաբանությամբ հիվանդների և մարզիկների վրա։

Ամբիոնում զբաղվել են նաև սպորտային բժշկության (սրտաբանություն, ֆիզիկական զարգացում և ֆիզիկական աշխատունակության որոշում) և հիվանդների ֆիզիկական վերականգնման հիմնախնդիրներով։ Ամբիոնը մասնակցում է առողջապահ-յան առանձին բնագավառներում (բուժ․ ֆիզկուլտուրա, բժշկ. վերահսկողություն և վերականգնում) կատարվող աշխատանքներին, սպորտային բժշկության հարցերով համագործակցում է ՀՀ սպորտկոմիտեի հետ։

Տես նաև Կուրորտաբանություն և ֆիզիոթերապիա հոդվածը։

Ամալյա Պապոյան


Ընտանեկան բժշկություն

Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահ-յան համակարգում ներդրվել է 1997-ին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկ. ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստ-ով։ Նպատակը հիվանդությունների ընթացքը վերահսկելն է, առողջ կենսակերպի ներդրումը, ընտանիքի բոլոր անդամների շարունակ․ բժշկ. հսկողությունը, առողջության առաջնային պահպանումը։

Որոշումը հիմնավորվել է նախնական փորձագիտական ուսումնասիրություններով և տնտեսական հաշվարկներով, որոնք իրականացրել է ՀՀ ԱՆ-ն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Համաշխ. բանկի առողջապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աջակցությամբ։

Ծրագրի առաջնահերթ խնդիրն ընտանեկան բժիշկների պատրաստումն էր։ Այդ նպատակով ԵՊԲՀ-ում և ԱԱԻ-ում բացվել են ընտանեկան բժշկության ամբիոններ (վարիչներ՝ Մ. Նարիմանյան, Ս. Հովհաննիսյան), որոնց անձնակազմը համալրվել է մանկաբուժության և ներքին հիվանդությունների բնագավառների մասնագետներով։

ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնում կազմակերպվել են փուլային պարապմունքներ, որոնց ընթացքում դասավանդվել է ընտանեկան բժշկություն։

Պատրաստվել են ընտանեկան բժիշկների կլինիկ․ ուղեցույցներ՝ Մ. Օհանյանի, Կ. Մալայանի, Օ. Վարդանյանի, Ի. Դանիելյանի մասնակցությամբ։ Ընտանեկան բժշկության ներդրման ընթացքում հայ մասնագետներն ստացել են արտասահմ. մասնագետների փորձագիտական աջակցությունը, որն իր հերթին նպաստել է առողջապահպանական ԾԻԳ-ի և որոշ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնք մասնակցել են ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման համակարգի բարեփոխումներին։

ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի ընտանեկան բժշկության ամբիոններում միօրինականացված ծրագրով վերամասնագիտացել են ավելի քան 1200 ընտանեկան բժիշկներ, ընտանեկան բժշկության կլնիկ. օրդինատուրայում պատրաստվել են առաջին ընտանեկան բժիշկները։

Այդպես՝ ընտանեկան բժշկությունը ձևավորվել է և՛ որպես ինքնուրույն կլինիկ․ մասնագիտություն, և՛ որպես բժշկ. կրթության ակադեմ. առարկա։ Ստեղծվել են նաև այդ ոլորտի մասնագետներին համախմբող հասարակական կազմակերպություններ՝ Ընտանեկան բժիշկների ընկերակցությունը (նախագահ՝ Ս. Հովհաննիսյան) և Ընտանեկան բժշկության ակադեմ. միությունը (համանախագահներ՝ Մ. Նարիմանյան և Մ. Օհանյան), որոնք կապ են հաստատում մարզերում աշխատող մասնագիտացված