Էջ:Armenia Encyclopedia.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժիշկների, ամբիոնների և համալսարան․ կլինիկաների միջև։

Ընտանեկան բժշկությունը զգալի հաջողությունների է հասել մարզային առողջապահ-յան բնագավառում՝ հատկապես գյուղ․ բնակավայրերում։

Միքայել Նարիմանյան


Կլինիկական իմունաբանություն և ալերգաբանություն

Կլինիկ. իմունաբանության և ալերգաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1990-ին ԵՊԲՀ-ում Ս. Ղամբարովի ղեկավարությամբ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի հիմնադրմամբ։

Սկզբն. շրջանում դասընթացը նախատեսվել է բուժ․ և մանկաբուժ. ֆակ-ների ուսանողների համար։ Ս. Ղամբարովը կազմակերպել է նոր գիտական լաբորատորիա։ 1996-ին դասընթացի հիմքի վրա ստեղծվել է ամբիոն, և կլինիկ․ իմունաբանությունն ու ալերգաբանությունը դարձել են պարտադիր ուսուցման առարկաներ նաև ստոմատոլոգ., ռազմաբժշկ. և դեղաբան․ ֆակ-ներում։

Ամբիոնում ուսումնասիրվում են նորմայում և զանազան ախտահարումների ժամանակ իմունածնության կարգավորիչ մեխանիզմները, մարդու լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգերը, նյարդաներզատական-իմունային փոխազդեցությունները, ինչպես նաև հակաբորբոքային պատասխանի դերը համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշով հիվանդությունների զարգացման և ընթացքի ժամանակ։

Պարզվել է, որ նյարդաներզատ. և իմուն համակարգերի փոխազդեցությունը պայմանավորում է օրգանիզմի կարևորագույն ֆունկցիաների և նրա հարմարվող, հնարավորությունների ճկուն կարգավորումը։ Ամբիոնում առաջին անգամ հայտնաբերվել է հեմորֆինների դերը, նյարդաներզատ. և իմունային փոխազդեցություններում և ապացուցվել, որ հեմորֆինները իմուն համակարգում Ca2+ կալմոդուլին կախյալ ուղիները մոդուլացնում են նույն մեխանիզմներով, ինչ ուղեղում։ Հայտնաբերել են նաև նյարդաներզատ. իմունային փոխազդեցությունների խանգարումները տարբեր ախտաբանությունների ժամանակ և վիրաբուժ. միջամտություններից հետո։

Արդիական բժշկության հրատապ խնդիրներից մեկի՝ լիմֆոցիտների ակտիվացման և գործունեության համար կարևոր իոնափոխադրիչ համակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ախտաբան․ շարժընթացների ժամանակ լիմֆոցիտների ֆունկցիայի խանգարումները մեծ մասամբ պայմանավորված են Ca2+, H+, K+ և Na+ իոնների փոխադրման խանգարմամբ։ Առաջին անգամ ուռուցքային աճի ժամանակ և վիրահատ․ միջամտություններից հետո հայտնաբերվել է Ca2+, H+, K+ և Na+ իոնների համակցված հոսքի խանգարում, ինչպես նաև Ca2+ կախյալ և Ca2+ անկախ K+/H+ փոխանակում։

Ամբիոնի աշխատանքների արդյունքում պարզվել է նաև երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ), ենթաստամոքսյին գեղձի սուր բորբոքման ընթացքի և ելքի մեջ հակաբորբոքային իմունային պատասխանի դերը։

Կլինիկ․ իմունաբանությունն ընդգրկում է նաև դաս. ալերգաբանությունը, որի հիմնադիրը Հայաստանում Վ. Ակունցն է։

Ամբիոնի հիմն. հենակետը Ալերգաբանության ու կլինիկ. իմունաբանության հանրապետական կենտրոնն է Համալսարան. N1 կլինիկայում, որը մասնագիտական օգնություն է ցույց տալիս նաև ՀՀ տարբեր բժշկ. կենտրոնների։

Կլինիկայում ալերգիաներով հիվանդների բուժմանը զուգընթաց կատարվում է նաև բրոնխային հեղձուկի ուսուցող․ ծրագիր, որն զգալիորեն բարձրացնում է հիվանդության ընթացքի հսկողության արդյունավետությունը։

Հետազոտվում և բուժվում են իմուն համակարգի այլ խանգարումներով տառապող հիվանդներ, որոնց բուժման մեջ մեծ տեղ է տրվում իմունահակ դեղամիջոցներին։ Հիվանդների տվյալ համակազմին համապատասխան՝ կատարվում են իմունականխարգելում, իմունաբուժություն և իմունավերականգնում։ Վերջին տարիներին, ըստ ցուցումների, կիրառվում են բուժման ցիտոկինային և հակացիտոկինային եղանակները։

Սպարտակ Ղամբարով


Կուրորտաբանություն և ֆիզիոթերապիա

Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1930-ին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության (ԿՖԲ) ԳՀԻ-ի հիմնադրմամբ։

Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են հանրապետության տարածքի առողջավայրային պաշարները (Ա. Հակոբյան, Ա. Դեմյոխին, Գ. Աղաջանյան, Ռ. Ջանջուտովա, Ժ. Թոփչյան, Զ. Սարգսյան), բացահայտվել են բնական բուժիչ գործոնները, կազմվել նրանց ամփոփագրերը, տրվել բուժ․ նշանակության գնահատականը, օգտագործման ուղիներն ու հեռանկարները։

Հետազոտվել են առողջավայրերի տեղանքի աերոքիմիան, հիմն․ առողջավայրերի և հանրապետության շրջանների ջրաերկրաբանությունը, բացահայտվել է «Արզնի» և «Ջերմուկ» հանք․ ջրերի միկրոտարրերի տեղաբաշխումն օրգանիզմում։ Հանք․ ջրերի և տեղանքի բնակլիմ. պայմանների գիտականորեն հիմնավորված տվյալների հիման վրա Արզնի, Ջերմուկ, Դիլիջան, Հանքավան