Էջ:Armenia Encyclopedia.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստամոքսաղիքաբանություն

Ստամոքսաղիքաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է Ա. Փերիխանյանի նախաձեռնությամբ 1933-ին ստամոքսաղիքաբան. կաբինետի ու 1945-ին Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստ-ում համանուն բաժանմունքի ստեղծմամբ։ Սկզբն. շրջանում զբաղվել են ֆիզիկական և բալնեոլոգ. գործոնների, հատկապես հանք․ ջրերի միջոցով մարսող. համակարգի հիվանդությունների բուժման հարցերով (Ա. Փերիխանյան)։ Ստամոքսաղիքաբանության ոլորտի փորձարար-կլինիկ. հետազոտություններն սկսվել են Ա. Փերիխանյանի ղեկավարությամբ և Ս. Միրզոյանի ու Ա. Սիմոնյանի խորհրդատվ. աջակցությամբ։ 1949-ից հանգամանորեն ուսումնասիրվել են «Հանքավան» հանք․ ջրի ազդեցության մեխանիզմները և բուժ․ արդյունավետությունը մարսող. օրգանների հիվանդությունների ժամանակ (Ջ. Շմավոնյան, Ռ. Գրիգորյան, Ա. Մաշուր, Է. Մինասյան, Լ. Թումանյան)։ 1962-ից ստամոքսաղիքաբան. բաժանմունքում ներդրվել են ստամոքսի հետազոտման ժամանակակից եղանակներ, որոնց հիման վրա հաստատվել է «Հանքավան» հանք․ ջրի բարձր արդյունավետությունը հյութազատ. անբավարարությամբ քրոնիկ․ ստամոքսաբորբի ժամանակ (Ջ. Շմավոնյան)։

1948-ից Գ. Մուշեղյանը ԵԲԻ առաջատար մասնագետների (Ս. Միրզոյան, Ա. Մելիք-Ադամյան, Տ. Մնացականով և ուրիշներ) համագործակցությամբ հետազոտել է «Ջերմուկ» հանք․ ջրի ազդեցության մեխանիզմները և բուժ․ հատկությունները։ Փորձարար․ ուսումնասիրություններով հաստատվել է մակրո- և միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ «Ջերմուկի» հզոր լեղամուղ հատկությունը։

Խոլեցիստոպաթիաների դեպքում «Ջերմուկ» հանք․ ջրի բուժ․ ազդեցության առաջին դիտումներն արտաառողջավայրային միջավայրում իրականացրել է Ա. Փերիխանյանը, իսկ խոցային հիվանդության դեպքում նախնական կլինիկ․ դիտարկումները՝ Ե. Մանուկյանը։ Սպեկտրային վերլուծությամբ հայտնաբերվել է, որ «Ջերմուկ» հանք․ ջրի ազդեցությամբ լյարդում ավելանում է գլիկոգենի, նիկելի, կոբալտի, մոլիբդենի, տիտանի քանակությունը (Ռ. Էմինյան)։

Սկսած 1950-ից՝ Գ. Աղաջանյանն ուսումնասիրել է «Ջերմուկի» ազդեցությունը լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքերում։ Հանք․ ջրի բուժ․ ազդեցության ինտենսիվ հետազոտություններն սկսվել են 1963-ից՝ «Ջերմուկ» առողջարանում Ֆիզիոթերապիայի ինստ-ի մասնաճյուղի կազմակերպումից հետո։ Գ. Աղաջանյանը և Ա. Մաշուրը հաստատել են «Ջերմուկ» առողջարանում վիրուսային լյարդաբորբի սուր փուլից հետո (1,5-3 ամսից) հիվանդների վաղ բուժման արդյունավետությունը։ Արձանագրվել է «Ջերմուկ» առողջարանում մարսող. օրգանների հիվանդությունների բուժման, ինչպես նաև շշալցված «Ջերմուկ» հանք․ ջրի և գերձայնի համակցված կիրառման բարձր արդյունավետությունը (Բ. Խեմչյան, Կ. Սարգսյան, Ռ. Բալայան, Է. Գրիգորյան, Ն. Բաբալյան, Մ. Դանիելյան, Պ. Անանիկյան, Է. Գրիգորյան, Մ. Ոսկանյան, Ռ. Սարգսյան)։

Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստ-ում փորձարարակլինիկ. հետազոտություններով հաստատվել է լյարդի, լեղապարկի ախտաբանության (Ս. Միրզոյան, Թ. Մովսիսյան), հաստ աղիքի քրոնիկ․ բորբոքման (Ս. Մուսելիմյան) դեպքերում՝ «Արզնի», քրոնիկ․ ստամոքսաբորբի (Է. Մինասյան) դեպքում՝ «Սիսիան», լեղապարկի բորբոքման (Է. Մինասյան, Մ. Աթաբեկյան), խոցային հիվանդության (Ա. Օհանյան) ժամանակ՝ «Բջնի», քրոնիկ ստամոքսաբորբի դեպքում «Լալիգյուղ» (Ս. Մատինյան) և «Դիլիջան» (Ա. Թորոսյան) հանք․ ջրերի արդյունավետությունը։ 1972-ին ինստ-ում կազմավորվել է հանրապետությունում առաջին ստամոքսաղիքաբան. բաժանմունքը (ղեկ.՝ Ա. Մաշուր), հանք․ ջրերից բացի՝ ուսումնասիրվել են նաև ապարատային ֆիզիկական գործոնների ազդեցության մեխանիզմը և արդյունավետությունը մարսող. օրգանների հիվանդությունների դեպքերում։ 1979-ից բաժանմունքում (վարիչ՝ Է. Գրիգորյան) շարունակվում են նոր հանք․ ջրերի («Լիճք», «Լոռի», «Իջևան», «Քարաշամբ») ազդեցության մեխանիզմների և արդյունավետության փորձարարակլինիկ. հետազոտությունները (Գ․